Նպատակահարմա՞ր եք գտնում կառույցի այս անատամ աշխատանքը (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում քննարկվում է ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը։ Հարակից զեկուցողներից է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետևյալ հարցն ուղղեց Յոլյանին․
«Պարոն Յոլյան, դուք հայտարարեցիք, որ 2018 թվականի բյուջեի տարեկան կատարողականը գնահատում եք դրական, եթե գնահատեիք բացասական՝ ի՞նչ ազդեցություն կունենար Ձեր գնահատականը որևէ կառույցի համար։ Եթե կառույցը գնահատական կարող է հնչեցնել, և դրա հետևանքները տեսանելի չեն, ապա առաջանում է երկրորդ հարցը՝ ինչքանո՞վ է նպատակահարմար կամ արդյունավետ տվյալ կառույցի գործունեությունը։ Նպատակահարմա՞ր եք գտնում կառույցի այս տեսակի աշխատանքը, երբ անատամություն կա կառույցի գործունեության նկատմամբ, այսինքն՝ այն որևէ ազդեցիկ լծակ չունի և կառույցի աշխատանքը գնահատելն անհնար է, որովհետև չափորոշիչ չկա»։
Մանրամասները՝ տեսանյութում։