«Արարատ-Արմենիա»-ն նոր համալրում ունի Պորտուգալիայից
SportՖուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբը նոր համալրում ունի կազմում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբին է միացել 25-ամյա պորտուգալացի պաշտպան Անժելո Մենեզեսը:
Անժելոն հանդես է եկել պորտուգալական «Օլիվեիրենսե», «Պենաֆիել», «Ռիո Ավե» և մի շարք այլ ակումբներում:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է «Ֆամալիկաո» ակումբի ֆուտբոլիստ: