Առողջության ապահովագրությունը լինելու է սոցիալական ապահովության համակարգ. Թորոսյան
ՔաղաքականԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազադատ Կարապետյանը դիմեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ հարցնելով առողջապահության ապահովագրության մասին:
Նախարարը պատասխանեց, որ առողջապահության ապահովագրության համակարգը նպատակ ունեն ներդնել 2021 թվականին:
«Ցանկանում ենք ներառել այն բոլոր քաղաքացիներին, որոնք այսօր պետության կողմից երաշխավորված բուժօգնություն են ստանում: Նրանք հիմնականում հաշմանդամներն են, աղքատության նպաստի մեջ ընդգրկվածները, զինվորականները, նրանց ընտանիքի անդամները, մինչև 7 տարեկան երեխաները: Պետական բյուջեի աճին զուգընթաց ուզում ենք քննարկել մինչև 18 տարեկան երեխաների ընդգրկելու հարցը, նաև այն կենսաթոշակառուների, որոնք չունեն ո՛չ հաշմանդամության կարգ, ո՛չ աղքատության նպաստում՝ բալ»,-ասաց նախարարը: