Ադրբեջանում կրկին զորավարժություններ են (լուսանկարներ)
ԲլոգոսֆերաԿարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ադրբեջանում կրկին զորավարժություններ են: Այս անգամ իրենց մարտական պատրաստությունն են ցուցադրում մի քանի ստորաբաժանումներ, որորնք միմյանց լրացնելով ռազմական առաջադրանքն են կատարաում: Կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որպեսզի հայկական կողմը պաշտոնապես հայտարարություններով հանդես գա, քանի որ մի շարք միջազգային հուշագրերով, պայմանագրերով պետությունների կողմից անցկացվող զորվարժությունների ու զինվարժությունների քանակը սահմանափակ է: Ադրբեջնի դեպքում , միջին կտրվածքով միայն Ադրբեջանի տարածքում հունվարից մինչ այս պահը , միջինը անցկացվել է ամսիը երկու խոշոր զորավարժություն և չորս տարբեր չափի ուսումնական վարժանքներ, զինավարժություններ և այլն»: