Հայկական պատվիրակության անդամները դեռևս գտնվում են հյուրանոցում. Իվետա Տոնոյան
PoliticalՀայկական պատվիրակության անդամները դեռևս գտնվում են հյուրանոցում։ Այս իր ֆեյսբուքյան էջում գրել է Վեհաժողովի հայ պատվիրակության անդամ Իվետա Տոնոյանը։
«Այս րոպեներին հյուրանոցի մուտքը շրջափակած վրացի ցուցարարների և ոստիկանության ներկայացուցիչների միջև միջադեպ է տեղի ունենում։ Ուղղափառության վեհաժողովի անդամ 23 երկրների պատվիրակությունները շարունակում են գտնվել հյուրանոցում»։
Նշենք, որ 23 եկրների խորհրդարանականների մասնակցությամբ կազմակերպված վեհաժողովի գլխավոր նպատակը միջպետական և միջկրոնական հարաբերություններում բոլոր երկրների համախմբումն է հանդուրժողականության գաղափարի շուրջ: Հայաստանի պատվիրակության կազմում են ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Արփի Դավոյանը և Հովհաննես Հովհաննիսյանը։