«Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստն ամուսնացել է (տեսանյութ)
ՍպորտՋերմորեն շնորհավորում ենք. «Ալաշկերտ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը ամուսնացել է:
«Ալաշկերտ»-ի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել ֆուտբոլիստի հարսանյաց արարողությունից:
«Ջերմորեն շնորհավորում ենք «Ալաշկերտի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանին և իր ընտրյալին` Քրիստինային, ամուսնության կապակցությամբ: Մաղթում ենք անսահման սեր և երջանկություն»,- գրված է «Ալաշկերտ»-ի ֆեյսբուքյան էջում: