Հայտնի են «Փյունիկ»-ի մրցակիցները Սլովենիայի ուսումնամարզական հավաքի ընթացքում

Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը հունիսի 21-ից հուլիս 3-ը Սլովենիայում կանցկացնի մարզումային հավաք, որի ընթացքում կունենա նաև երեք ստուգողական հանդիպում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հունիսի 26-ին «Փյունիկի» մրցակիցը կլինի Ավստրիայի Բունդեսլիգան ներկայացնող «ՏՍՎ Հարտբերգը», հունիսի 29-ին՝ սլովենական «ՆԿ Մուրան», հուլիսի 2-ին՝ լեհական «Կրակովիան»:
«Փյունիկը» պատրաստվում է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումներին։ Ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը կմրցի մակեդոնական «Շկուպիի» հետ։