Բռնաբարության փորձի համար մեղադրվող 28-ամյա Մարտիկին Գերմանիայից տեղափոխել են Հայաստան
ՀասարակությունՀունիսի 20-ին, ժամը 00.35-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համատեղ օպերատիվ խմբի կողմից Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երեւան չվերթով Հայաստան է տեղափոխվել 28-ամյա Մարտիկ Ն.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2015թ. օգոստոսի 22-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի (բռնաբարության փորձը) 2-րդ մասի 7-րդ կետի մեղադրանքով: