Թբիլիսիում ցուցարարները փորձում են ներխուժել խորհրդարանի շենք (տեսանյութ)
GeorgiaՎրաստանի խորհրդարանի մոտակայքում կրքերը թեժանում են. բողոքի ակցիայի մասնակիցները փորձում են ներխուժել խորհրդարանի շենք: Նրանց դիմադրում է ոստիկանությունը՝ թույլ չտալով շենք ներխուժել:
Խորհրդարան է ժամանել ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան եւ նրա տեղակալը, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Հաղորդվում է նաեւ, որ այսօր ժամը 19:00-ից առնվազն 5 հազար մարդ է հավաքվել Ռուստավելի պողոտայում:
Ցուցարարները պահանջում են խորհրդարանի ղեկավարի, ՆԳՆ ղեկավարի եւ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հրաժարականները: