00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին «Արարատ-Արմենիա»-ն մեծ ներուժ ունի. Արմեն Համբարձումյան«Արարատ-Արմենիա»-ն ուժեղ թիմ է. Վիկտոր ԱֆոնսոԽոսք անգամ չկա մրցակցին թերագնահատելու մասին. Վարդան ՄինասյանՋրացատկ. Հարությունյանը 35-րդն է, իսկ Սարգսյանը` 39-րդըՈ՞վ է ստում հանրությանըՌակիտիչը՝ «Բարսելոնա»-ից հեռանալու հնարավոր տարբերակի մասին. Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցվել են․ ԲԴԽՀայապահպանության խնդիրն առաջնային է․ «Ջիվանական և տերյանական օրեր» Ջավախքում (տեսանյութեր, լուսանկարներ) Էջմիածնում 57-ամյա տղամարդը սեփական հրացանով թափառող շների սպանդ է իրականացրել

Խոստիկյան երկվորյակ եղբայրները բազմաթիվ հանցավոր արարքներ են կատարել

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում դեռևս 2014 թվականին Արման և Վաղարշակ Խոստիկյան եղբայրների վերաբերյալ քննված քրեական գործի մասին լրատվամիջոցներում հրապարակումների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում տեղեկատվություն տրամադրել նշված քրեական գործից:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննված հիշյալ քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ կատարված հանցագործությունների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ  քննությունն ապահովելու, բազմադրվագ քրեական գործի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ 2014թ. ապրիլի 30-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է հետևյալը.

Իջևան քաղաքի բնակիչներ Արման և Վաղարշակ Խոստիկյան երկվորյակ եղբայրները, նախկինում լինելով մի քանի անգամ դատապարտված` տարբեր հանցագործությունների, այդ թվում նաև`գողություններ կատարելու համար, 2014թ. փետրվարից հուլիսի վերջն ընկած ժամանակահատվածում կատարել են բազմաթիվ հանցավոր արարքներ:

Այսպես.

Արման և Վաղարշակ Խոստիկյանները, նախնական համաձայության գալով միմյանց հետ,

2014թ. փետրվարի 21-ին Երևան քաղաքի Օրբելի փողոցի 14-րդ շենքի բակից գաղտնի հափշտակել են «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենան:

2014թ. մարտի 21-ին գաղտնի հափշտակել են «Մերսեդես Բենց Ե200» մակնիշի ավտոմեքենան:

2014թ. ապրիլի 18-ին Երևան քաղաքի Մ.Ավետիսյան 4-րդ փողոցի 8ա շենքի բակից գաղտնի հափշտակել են ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում գտնվող ծառայական «Վազ 2110» մակնիշի ավտոմեքենան:

2014 թվականի ապրիլի 28-ին Երևան քաղաքի Շիրվանզադե փողոցի 4/2 շենքի բակից գաղտնի հափշտակել են «Մերսեդես Բենց 220 Ե» մակնիշի ավտոմեքենան:

Բացի այդ, Արման Խոստիկյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով նախնական համաձայնության գալով Վաղարշակ Խոստիկյանի և գործով չպարզված անձի հետ հետ, 2014թ. հուլիսի 10-ին Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի թիվ 11Ե հասցեում գտնվող ավտոմեքենաների մարտկոցների խանութի մուտքի դուռը լինգով բացելով ապօրինի մուտք են գործել խանութ և այնտեղից հափշտակել են ավտոմեքենաների տարբեր տեսակների մարտկոցներ, որոնք տեղափոխել են «Մերսեդես Բենց 200Ե» մակնիշի հափշտակված ավտոմեքենայի մեջ: Նույն պահին խանութ ժամանած խանութի սեփականատերը պահանջել է կանգնել, ապա նաև հետապնդել է փախուստի դիմած հանցագործներին, որի ընթացքում վերջիններս դիտավորությամբ վնասել են նրա ավտոմեքենան և կարողացել են փախչել՝ բացահայտ հափշտակելով մարտկոցները:

2014թ. հուլիսի 16-ին առանց հափշտակելու նպատակի ապօրինաբար տիրացել՝ փախցրել են  Երևան քաղաքի Ավանեսովի 1 շենքի մոտ կայանված «Վազ 21121» մակնիշի ավտոմեքենան, որից գաղտնի հափշտակել են ընդհանուր զգալի չափի արժողությամբ գույք:

Այնուհետև, Արման Խոստիկյանը, նախնական համաձայնության գալով Վաղարշակ Խոստիկյանի և Արտակ Սամսոնյանի հետ, փախցրած վերոհիշյալ ավտոմեքենայի վրա տեղադրելով մեկ այլ ավտոմեքենայից հափշտակված հաշվառման համարանիշները, Արարատի մարզի Հովտաշատ գյուղում գտնվող խանութի մուտքի դուռը կոտրելով, ապօրինի մուտք են գործել և այնտեղից գաղտնի հափշտակել կանխիկ գումար, վճարային սարք, որից հափշտակել են զգալի չափի գումար:

Նույն օրը` 2014թ. հուլիսի 19-ին, Խոստիկյան եղբայրները և Արտակ Սամսոնյանը լինգերի գործադրմամբ ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող վաճառասրահ, գաղտնի հափշտակել վճարային սարքը, տեղափոխել և հափշտակել դրանում առկա խոշոր չափի կանխիկ գումարը:

Բացի այդ, Խոստիկյան եղբայրները և Արտակ Սամսոնյանը 2014թ. հուլիսի 22-ին առանց հափշտակելու նպատակի ապօրինաբար տիրացել՝ փախցրել են Երևան քաղաքի Հ.Հովսեփյան փողոցում կայանված «Գազ-330012» մակնիշի ավտոմեքենան, այնուհետև ավտոմեքենայից գաղտնի հափշտակել  են զգալի չափերի արժողությամբ գույք:

Արման Խոստիկյանը, նախնական համաձայնության գալով Արտակ Սամսոնյանի, Վաղարշակ Խոստիկյանի և Համլետ Վարդանյանի հետ, 2014թ. հուլիսի 23-ին փախցրել են Արշակունյաց 54 շենքի դիմաց կայանված «Գազ 2705-218» մակնիշի ավտոմեքենան, դրանով նույն օրը մեկնել Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող անվադողերի խանութի մոտ, ապա ապօրինի մուտք են գործել վերոհիշյալ խանութ և այնտեղից գաղտնի հափշտակել են ընդհանուր խոշոր չափերի արժողությամբ տարբեր տեսակի անվադողեր:

Արման Խոստիկյանը 2014թ. հունվարի 24-ին Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի շենքերից մեկի բակից գաղտնի հափշտակել է «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենան:

Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար և հիմնավոր ապացույցների հիման վրա՝ Արման և Վաղարշակ Խոստիկյաններին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (3 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ) և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

Արտակ Սամսոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2դրվագ) և 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2դրվագ), իսկ Համլետ Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրանց բոլորի նկատմամբ նույնպես որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, և կայացվել է մեղադրական դատավճիռ:

2017 թվականի փետրվարի 27-ին կայացված դատավճռով Արման Խոստիկյանի նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկում` 12 տարի ժամանակով, Վաղարշակ Խոստիկյանի նկատմամբ՝ 11 տարի ժամանակով, Արտակ Սամսոնյանի նկատմամբ՝ 3 տարի 6 ամիս ժամանակով, իսկ Համլետ Վարդանյանի նկատմամբ՝ 2 տարի ժամանակով:

Դատավճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ինչպես դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի, այնպես էլ՝ ամբաստանյալներ Վաղարշակ և Արման Խոստիկյանների պաշտպանների կողմից:

2018 թվականի մայիսի 29-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ մերժվել են բերված բողոքները, և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի փետրվարի 27-ին կայացված  դատավճիռը թողնվել է անփոփոխ:

Այնուհետև դատական ակտը պաշտպանի կողմից բողոքարկվել է նաև ՀՀ վճառաբեկ դատարան: ՀՀ Վճռաբեկ դատարանը 13.11.2018թ. կայացված որոշմամբ մերժել է ներկայացված բողոքների վարույթ ընդունումը, և Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Հարկ ենք համարում տեղեկացել նաև, որ դեռևս 2018թ. հուլիսին դատապարտյալներ Խոստիկյան եղբայրների հարազատի և նրանց մտերիմ անձի կողմից հաղորդումներ են ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հիշյալ քրեական գործը քննող քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ, որոնց հիման վրա նախապատրաստված նյութերով 23.07.2018թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերոհիշյալ քրեական գործով իրականացված քննության արդյունքում հիմնավորվել է, որ բացակայում է հանցագործության դեպքը, ուստիև՝ 2019թ. սեպտեմբերի 23-ին որոշում է կայացվել՝  հանցադեպի բացակայության հիմքով նշված քրեական գործի վարույթը կարճելու մասին:

Լրահոս
23 Հուլ
Ջուր չի լինելու Nissan-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում. կան տուժածներ Ալեսսանդրա Ամբրոսիոն լուսանկարվել է «Vogue»-ի համար Մոսկվայում կնոջ գլխատված մարմին են հայտնաբերել Երևանում բախվել են «07»-ը և «21099»-ը. կան վիրավորներ. Սա «իդեալական մաքուր» Սևանի` կիրակի օրն արված նկարներն են. Դանիել ԻոաննիսյանՇիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ) Երեւանում 25-ամյա երիտասարդը 13 հազար դրամ էր գողացել երթուղայինում և րոպեներ անց բռնվել Թրամփը անսպասելի կերպով ներկայացել է զույգի հարսանիքին (տեսանյութ)Հրաչյա Պապինյանն ազատվել է աշխատանքից Ե՞րբ ենք տեսել 19 ղարաբաղցի ձերբակալված, այսօր 19 իջևանցի ձերբակալված է. Հրաչյա Հակոբյան «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի նախկին տնօրենն 8 ամիս աշխատել է առանց աշխատանքային պայմանագրի և աշխատավարձի. «Փաստինֆո» Երևանի մետրոպոլիտենի կայարաններում ցուցանակները կլինեն նաև անգլերենով 13-ամյա երեխային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդին դատարանը գրավի դիմաց բաց է թողել Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը վստահորեն հաղթանակ է տոնում Պրոֆեսիոնալ դիմահարդար Մանե Սահակյանը Master Class էր կազմակերպել (տեսանյութ)Լողավազանում լողալիս անզգուշությամբ հարվածել է 16-ամյա պատանու գլխին. նրան հոսպիտալացրել են Բրիտանացի ոստիկանները մեքենայով հետապնդել են «դինոզավրին» (տեսանյութ)Սարսափելի դեպք Արարատի մարզում. որդին հայտնաբերել է հոր դիակըՀրդեհ՝ Արարատ գյուղում. այրվել են «GAZ 66»-ի և «Kombayn 303»-ի անվադողերը Դատախազությունը քննարկում է Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցըԷրիկ Գրիգորյանը հասարակական խորհրդի նիստի մասնակիցների հետ քննարկել է Սևանա լճի հարցը Կրասնոդարում հայրը 10-ամյա որդու պարանոցը կապել է շղթայով (տեսանյութ) Բրուցելիոզով հիվանդ անասունների միսը հայտնվում է Երևանի շուկաներում. ահազանգ (տեսանյութ)26-ամյա աղջիկը ինքնասպանություն գործելու նպատակով քացախ է խմել Երևանում տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացունՀյուսիս-Հարավ մայրուղու նորակառույց կամուրջը քանդվում է«Արարատ-Արմենիա»-ն մեծ ներուժ ունի. Արմեն ՀամբարձումյանԶարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ «Արարատ-Արմենիա»-ն ուժեղ թիմ է. Վիկտոր ԱֆոնսոԱշակերտուհին ծննդաբերել է քննության ժամանակ Խոսք անգամ չկա մրցակցին թերագնահատելու մասին. Վարդան ՄինասյանՂրղզստանի և Տաջիկստանի սահմանին զինված բախման հետևանքով կան վիրավորներ Արայիկ Հարությունյանը մեկնել է արձակուրդ Ջրացատկ. Հարությունյանը 35-րդն է, իսկ Սարգսյանը` 39-րդը33-ամյա խմած վարորդը տապալել է բենզալցակայանի լիցքավորման սարքը եւ հայտնվել ճանապարհինՆախկին փոխոստիկանապետի դուստրը բարձր պաշտոն է ստացել ՊԵԿ-ում. Hraparak.am Ո՞վ է ստում հանրությանըՈրտե՞ղ է անցկացնելու արձակուրդը վարչապետ ՓաշինյանըԼայմա Վայկուլեն անակնկալի է բերել Սիրուշոյին (տեսանյութ)Բակո Սահակյանն ընդունել է Ստանիսլավ Պոպովին «Իմ քայլ»-ից Սոֆյա Հովսեփյանը միացել է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին Որպես անհայտ կորած որոնվում է Գավառի մանկատան 16-ամյա սանը Գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու մեջԻրանը հայտարարել է ամերիկյան լրտեսների բացահայտման մասինՄեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման հատվածի միջին նորոգման աշխատանքները Ռակիտիչը՝ «Բարսելոնա»-ից հեռանալու հնարավոր տարբերակի մասին.Գյումրիում աղբը հավաքելիս 44-ամյա տղամարդը վիրավորվել է նռնակի պայթյունից Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցվել են․ ԲԴԽ
Ամենադիտված
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Գլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ) 28-ամյա տղան բենզին է լցրել ընկերուհու վրա և այրել (տեսանյութ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներիցԻնչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) «Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Գլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ)