00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Պետական հաստատություններում, առանց աշխատելու, վարձատրման ենթակա անձիք են հայտնաբերվել Ռուսաստանը շարունակում է գլխավորել Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների ցանկը Կինը Կառավարության շենքի դիմաց սպառնում է ինքնահրկիզվել «Փոքր ու միջին բիզնեսին վախեցնելը չպիտի լինի»Մեզ մի վերագրեք նախորդ ընդդիմություններից մնացած որևէ տպավորություն, որ դուք ունեցել եք․ Գորգիսյան (տեսանյութ)Չեմպիոնների լիգայում նոր ռեկորդ է գրանցվելՍրա տակ մի բան կա. ոչ ոք հենց այնպես ոչ ոքի փող չի տալիս. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ) Չեմպիոնների լիգա. շաբաթա լավագույն գոլի կոչման հավակնորդները (տեսանյութ)Ինձ թվում է մեր ընդդիմությունը Գասպարն է․ Դանիելյանը հիշեց «Թթենի» ֆիլմը (տեսանյութ)Առաջին անգամ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հեղինակվել է 9 հեթ-տրիկ

Նոր սկանդալային բացահայտումներ, որոնց մասին հանրությունը պետք է իմանա

Տեղի ունեցող իրադարձություններն ու հնչող լայնածավալ ստերը ստիպում են պարբերաբար անդրադառնալ դրանց և ի ցույց դնել սուտը որպես ապրելու միջոց ընտրած և մանիպուլյացիաների մասնագետ դարձած մի շարք քաղաքացիների կյանքն ու գործունեությունը։

Հաղորդումներից մեկի ժամանակ տեղի ունեցավ ստերի գերդոզավորում։ Հերթով անդրադառնանք դրանց։

Հաղորդման հենց սկզբում բժիշկ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը մանիպուլյացիայի է ենթարկում հաղորդավարին` նշելով, որ վերջինիս կարող են տուգանել «Գարդասիլ» բառն արտասանելու համար։ Մինչդեռ օրենքները նախատեսում են տուգանք ոչ թե «Գարդասիլ» բառի արտաբերման, այլ նրա` որպես դեղամիջոց գովազդի համար։

Վահե Տեր-Մինասյանը նշում է, որ Գարդասիլի շուրջ ողջ պատմությունը սկսել է ս.թ. մարտին կազմակերպած ասուլիսներից։ Այստեղ նա ստում է, քանզի ս.թ. հունվարի 29-ն է առողջապահության նախարարի կողմից ստորագրվել է Գարդասիլի կիրառման տարիքային շեմը բարձրացնելու ապօրինի հրաման, որից հետո մի շարք անձանց կողմից ամենօրյա ռեժիմով իրականացվել է Գարդասիլի ակտիվ գովազդ, տարածվել է նաև սուտ տեղեկատվություն։ Սրանք են հիմք հանդիսացել հանրային սեկտորի կողմից հարցին անդրադառնալու համար։

Հաղորդման հյուրը նշում է, որ մի խումբ մարդիկ հրավիրել էին ասուլիս, որպեսզի բոլորին հորդորեն չստանալ «Գարդասիլ»։

Բնական է, որ ասուլիսի բանախոսները մի քանի հոգի էին, այլ ոչ թե յուրաքանչյուրն իր մեծաքանակ բանակով։ Նույնօրինակ նորմալ չէր լինի, եթե Վահե Տեր-Մինասյանը սույն հարցազրույցին գար իր ղեկավարած ծառայության աշխատակիցների հետ միասին։

Անհեռատես սուտ է այն պնդումը, որ ասուլիսի ընթացքում մենք հորդորել ենք չստանալ «Գարդասիլ» պատվաստանյութ։ Մամլո ասուլիսի ընթացքում մեր աշխատանքային խումբը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի կողմից ստորագրված 194-Ա հրամանի էությունը, որը պահվել էր հանրությունից թաքուն, խոսել է հանրությանը տրամադրվող կեղծ տեղեկատվության մասին (օրինակ, որ Գարդասիլը հակաքաղցկեղային պատվաստանյութ է), նշել է, որ իրականացվում է Գարդասիլի լայնամասշտաբ ու ապօրինի գովազդ և տեղեկատվություն է տրամադրել առ այն, որ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ ԱԱԾ։

«Հեռանկար» հաղորդման ընթացքում Վահե Տեր-Մինասյանի կողմից  «Գարդասիլ» պատվաստանյութի մասին խոսելը կարել է համարել իր տեսակետի դրսևորում, սակայն բժիշկ-ուռուցքաբանը նշել է, որ գովազդել են ու շարունակելու են գովազդել պատվաստանյութը։

Ահա սա է եղել պատճառ, որի հիման վրա ես դիմել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։

Ի դեպ, ես հորդորում եմ բոլորին լսել Վահե Տեր-Մինասյանի «Հեռանկար» հաղորդմանը տված հարցազրույցը և տալ սեփական գնահատականը։

Ուռուցքաբան Տեր-Մինասյանը նշում է, որ ես հանցագործության մասին հաղորդում ներկայացրել եմ «Շանթ» հեռուստաընկերության դեմ, իսկ տեսչական մարմինը տուգանել է իրեն։

Որպեսզի այս խոսակցությունն ավարտվի, ներկայացնում եմ իրավախախտման մասին հաղորդման այդ հատվածը։ Կրկնում եմ, որ ես դիմել եմ տեսչական մարմնին կոնկրետ Վահե Տեր-Մինասյանի հնչեցրած «Գովազդում ենք ու շարունակելու ենք գովազդել» արտահայտության համար։

Ես, որպես տեսչության նիստին մասնակցած անձ, փաստում եմ, որ Վահե Տեր-Մինասյանը տեսչության կազմակերպած նիստի առնչությամբ հանրությանը ներկայացնում է ակնհայտ սուտ տեղեկատվություն։

Հարցազրույցի ընթացքում խոսք գնաց նաև իմ անձի մասին, և ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը նշեց, որ ես ունեմ PR-ի կարիք և զբաղվում եմ Աստված գիտի թե ինչով։

Եկել է ժամանակը, որպեսզի հանրությունն իմանա, թե կոնկրետ ինչով ենք զբաղվում ես և Վահե Տեր-Մինասյանը։

Ես ունեմ նեյրովիրաբույժի որակավորում, 15տարի զբաղվում եմ նեյրովիրաբուժությամբ և դասախոսում եմ իմ մասնագիտությունը։

Վահե Տեր-Մինասյանը, չունենալով ո՛չ վիրաբույժի, ո՛չ գինեկոլոգի դիպլոմ, 2014 թվականից աշխատում է Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնում և ղեկավարում է վիրաբուժական գինեկոլոգիայի ծառայությունը։ Այսինքն, մարդ, ով չի հանդիսանում վիրաբույժ կամ գինելոկոգ, ղեկավարում է վիրաբուժական գինեկոլոգիայի ծառայությունը` փաստորեն խախտում է մի շարք օրենքներ` միաժամանակ խաբելով հանրությանը։

Նշեմ, որ այս անձը միակը չէ իր տեսակում։ Կան նաև օրինակ սեքսոպաթոլոգներ, ովքեր նույնպես վայելում են գինեկոլոգ աշխատելու բերկրանքը` չունենալով դրա իրավասությունը։

Սակայն, ՀՀ-ում լիցենզավորվում են ոչ թե բուժաշխատողները, այլ բուժհիմնարկները։ Հետևաբար, Վահե Տեր-Մինասյանին, իր մասնագիտական լիազորություններից դուրս աշխատանք և պաշտոն տրամադրելը հանդիսանում է օրինախախտում հենց Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի կողմից։ Ի դեպ, վերջինս ղեկավարում է Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի քույրը։

Հիմա, այդ կառույցը ներկայացնող, այնտեղ ապօրինի վիրահատություններ անող և ապօրինի պաշտոն զբաղեցնող անձը, փորձում է իմ, կոռումպացված կարգերի դեմ անթաքույց դուրս եկած անձի մասին կարծի՞ք հայտնել։

Մի՛ մոռացեք Ձեր անցյալն ու ներկան, պարոնա՛յք լևոնականներ ու կեղծ հեղափոխականներ։

Թեև ես միշտ լավ եմ վերաբերվել Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի գործունեությանը, սակայն բժիշկ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանի հետ կապված ապօրինություններն ինձ և մի շարք կազմակերպությունների ստիպում են լրջորեն զբաղվել նրանց աշխատանքային գործունեության օրինականության և նպատակների ուսումնասիրությամբ։

Հաղորդման հյուրն այնուհետև դիմում է հոգեբանական մանիպուլյացիաների` ներկայացնելով, որ Հայաստանի Հանրապետությունում տարեկան շուրջ 150 կին մահանում է արգանդի պարանոցի քաղցկեղից։

Հենց սկզբից նշեմ, որ ես ցավում եմ յուրաքանչյուր մարդու կյանքի համար, և իմ ողջ գործունեությունն ուղղված է մարդկային կյանքեր փրկելուն։

Սակայն, ես չեմ պատրաստվում թույլ տալ, որպեսզի հանրությանը մանիպուլյատիվ եղանակներով գցեն շփոթության մեջ։

Պարոն ուռուցքաբանը մոռանում է, որ 2004 թվականից ՀՀ Կառավարության որոշման համաձայն, Հայաստանում կանանց շրջանում պետք է իրականացվեին սքրինինգային ծրագրեր, որոնց համար պետական բյուջեից տարիներ շարունակ հսկայական գումարներ են դուրս բերվել։ Այդ սքրինինգային ծրագրերը մինչև 2015 թվականն այդպես էլ չեն իրականացվել, քանի-որ չի՛ ստեղծվել Պապ-թեսթ կատարելու հնարավորություն։ Բայց 11տարի շարունակ պետական միջոցները մսխվել են։ Ես չեմ բացառում ու դեռ կպարզենք, արդյո՞ք այդ ծրագրերին իր մասնակցությունն է ունեցել նաև հայտնի ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը։

Բայց հիմա դիմում եմ նրան։ Եթե Դուք և Ձեր գործընկերները պատշաճ կատարեիք սքրինինգային ծրագրերը, ապա կանայք ձեզ կհասներին հիվանդության սկզբանական փուլերում, այլ ոչ թե 3-րդ կամ 4-րդ։ Այսօր առկա իրավիճակը հենց Ձեր ու Ձեր գործընկերների հանցավոր անգործության հետևանքն է։ Եվ, եթե թողել եք, որպեսզի իրավիճակն այսպես խորանա, ապա իրավունք չունեք այն օգտագործել հերթական անգամ ժողովրդիս մատի վրա պտտացնելու համար։

Խոսում եք տարեկան 150 դեպքի մասի՞ն։ Իսկ ի՞նչ կասեք գլխուղեղի իշեմիկ կաթվածից տարեկան շուրջ 3000 մահվան ու հաշմանդամության դեպքերի մասին, որի շուրջ, չգիտես թե ինչու, աղմուկ չեք բարձրացնում։

Եթե այդպես սրտաճմլիկ ներկայացնում եք իրավիճակը, ինչու՞ է Ձեր մտերիմ նախարարը ուռուցքաբանության ազգային կենտրոնին տրամադրում անհամաչափ ֆինանսավորում։

Դու՞ք հասկանում եք, որ գործ ունեք պրոֆեսիոնալների հետ, ովքեր նկատում են Ձեր և Ձեր սրտի նախարարի կատարած յուրաքանչյուր սխալը, մանիպուլյացիան և օրինախախտումը։

 

Հ.Գ. Պարո՛ն Տեր-Մինասյան, խոսելիս նայեք հանրության աչքերին, մի թաքցրեք Ձեր հայացքն ու մի կախեք Ձեր գլուխը։ Այդ պարագայում գուցե սուտ խոսքերը նույնպես ամաչեն դուրս գալ ու այլևս չհնչեն Ձեր բերանից։

Հ.Գ 2. Հորդորում եմ բոլոր լրատվամիջոցներին լինել անաչառ և լուսաբանել բոլոր կողմերի կարծիքները։

Հ.Գ. 3. Որպես ուռուցքաբան բժիշկ Վահե Տեր-Մինասյանը պրոֆեսիոնալ է։ Որպես առողջապահության կազմակերպիչների օգնական ու պաշտպան` ստանում է երկուս։

Հ.Գ. 3. Այսօր ստացել եմ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ծանուցումն այն մասին, որ քաղաքացի Ալինա Նիկողոսյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ իմ կողմից «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի պահպանումը պարզելու համար։

Հ.Գ.4. ԱԱԾ-ն ոչ քրեական գործ էր հարուցել և ոչ էլ մերժել էր «Գարդասիլ-4» պատվաստանյութի վերաբերյալ մեր հաղորդումը հանցագործության մասին` ցուցաբերելով անօրինական մոտեցում, ինչի առնչությամբ դիմել էի դատարան։ Հուլիսի 8-ին այս հարցով տեղի է ունենալու առաջին դատական նիստը։

 

 

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ

Բժիշկ-նեյրովիրաբույժ

Մարինա Խաչատրյան

Լրահոս
12 Դեկ
Պետական հաստատություններում, առանց աշխատելու, վարձատրման ենթակա անձիք են հայտնաբերվել Ռուսաստանը շարունակում է գլխավորել Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների ցանկը Կինը Կառավարության շենքի դիմաց սպառնում է ինքնահրկիզվել «Փոքր ու միջին բիզնեսին վախեցնելը չպիտի լինի»Մեզ մի վերագրեք նախորդ ընդդիմություններից մնացած որևէ տպավորություն, որ դուք ունեցել եք․ Գորգիսյան (տեսանյութ)Կնոջ հետ ինտիմ կապը չբացահայտելու համար 3 մլն դրամ է շորթել․ կինը դիմել է ոստիկանություն (տեսանյութ) Չեմպիոնների լիգայում նոր ռեկորդ է գրանցվելՍրա տակ մի բան կա. ոչ ոք հենց այնպես ոչ ոքի փող չի տալիս. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ) Չեմպիոնների լիգա. շաբաթա լավագույն գոլի կոչման հավակնորդները (տեսանյութ)Ինձ թվում է մեր ընդդիմությունը Գասպարն է․ Դանիելյանը հիշեց «Թթենի» ֆիլմը (տեսանյութ)«Օգտվեք այս հավելվածից, որ ԱԱԾ-ն, Կադաստրը, Նուպագաձին չգաղտնալսեն»․ Սամվել ՄարտիրոսյանԱռաջին անգամ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հեղինակվել է 9 հեթ-տրիկԿրակել կաշառք պահանջող պաշտոնյաների վրա․ Հայաստանում էլ նման օրենք կընդունվի՞Վաղը, մյուս օրը, որ մենք էլ ընդդիմություն լինենք, մենք էլ ենք քլնգելու․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)«Ռոմա»-ի հայտացուցակը (լուսանկար)Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Մեսսին` «Ռեալ»-ի դեմ կայանալիք խաղի մասինՊրեմիերա․ AMCHI feat. Мот- "Манекен"Տվյալ դեպքում Հռոմի պապը ես եմ. Փաշինյանը կատակեց (տեսանյութ) ՊՆ-ն հայտարարում է ՀՀ ԶՈՒ պահեստազորի բժշկական կազմի մինչեւ 35 տարեկան բժիշկների զորակոչ. Տոնոյան (տեսանյութ)«Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019 թվականի մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը«Եվրանեսթ»-ում ՀԱԷԿ-ի փակման հարց դնելու ադրբեջանական առաջարկին կողմ է եղել միայն մեկ ադրբեջանցի Իրավիճակ է փոխվել՝ տղամարդկանց նկատմամբ էլ է բռնությունը շատացել և նրանց պետք է պաշտպանել․ Ցոլակյան (տեսանյութ)Վրաստանի խորհրդարանը տարհանվում Է. ընդդիմությունը կասկածելի հեղուկ Է լցրել նիստերի դահլիճում «Եվրանեսթ» ԽՎ-ի նիստում լռությամբ հարգել են Հայոց և մյուս ցեղասպանությունների զոհերի հիշատակը Նախարարություններից փաստաթղթեր են գալիս, որ ուզում ես ասել՝ «էս ո՞ր դասարանի երեխա է գրել»․ Փաշինյանի զայրացած ելույթը (տեսանյութ)«Իշխող ուժի նախընտրական հանցավոր կոռուպցիան բացահայտվում է» Ոմանց դուր չեն գալիս բոյովները, ոմանց՝ ցածրահասկաները, ոմանց՝ ժուլյեն ուտողները, ոմանց էլ՝ քյաբաբ ուտողները․ Փաշինյան (տեսանյութ)Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու համար պետք է պատասխանատվության ենթարկել. Բադասյան Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ Կիևյան կամրջից նետվելու միջոցով Եվրանեսթ ԽՎ հանձնաժողովներում հայկական պատվիրակության բոլոր առաջարկներն ընդունվել են Կայացավ հանրային քննարկում ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Տիգրան Ավինյանը հույս ունի, որ ոչ հեռու ապագայում կունենանք նաև կին փոխվարչապետ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաժողովին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի լավագույն ռմբարկուներըՀարգելի քաղաքացիներ, վարկը տարերային աղետ չէ. Արմեն Փամբուխչյան (տեսանյութ) Հափշտակություն խանութի սրահից. որոնվում է տեսանյութում պատկերված կինը (տեսանյութ) Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները«Մի մուշտի տալը» ՀՀ-ում համարվում է քրեական հանցագործություն․ Փաշինյան (տեսանյութ) 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել համաքաղաքացուն դանակահարելու համար Խորհրադարանի այս մթնոլորտը դառնում է անտանելի․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)«Նախկինում նույն մեքենան ու նույն լիցքավորման կետից լիցքավորում էի 3800 դրամ, այսօր այն 4200 դրամ կազմեց» Վերին Լարսում Հայաստանը կունենա մաքսային կցորդ Եթե ձեր անձնականի համար վարկ վերցնեիք, սենց կվարվեի՞ք, քանի՞ անգամ կձևեիք-կչափեիք (տեսանյութ)Չեմպիոնների լիգա. օրվա լավագույն դրվագը (տեսանյութ)Նոր արտոնություն տրամադրվեց տեքստիլի ոլորտում գործող ընկերությանը Ինչի՞ մասին է Ստամբուլյան կոնվենցիան․ Փաշինյանը՝ Բադասյանին (տեսանյութ)«Գոնե Սեյրան Օհանյանի հետ կարողանում էինք խոսել». սևազգեստ մայրերը կրկին բողոքում են (տեսանյութ)Վարկերը վատ բան չեն, վատ բան է դրանք լափելը և երկրից դուրս տանելը. Գևորգ Պապոյան (տեսանյութ) Ինչպե՞ս հաշվարկել բացառապես էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծման գինը
Ամենադիտված
Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ) Ռուսաստանի հավաքականի հոկեյիստը հրապարակել է իր կնոջ դավաճանության կադրերը (տեսանյութ)Արա, բ-ի տղա, էդ դու «ես» չունե՞ս. Վահրամ Սահակյան«Եթե դու ինձ չսիրես՝ հենց այս գիշեր ես կմեռնեմ»․ Ալեքսանդր ԲաբասյանԴաստիարակը դաժան ծեծի է ենթարկել աուտիզմ ունեցող երեխային (տեսանյութ)Այդ ցավն ինձ հետ կմնա մինչև կյանքիս վերջ. Պուտին Հայաստան ժամանած գերմանացի քաղաքացուց տաքսիստն օդանավակայանից Մարիոթ բերելու համար վերցրել է 34 հազար դրամ Ինչպե՞ս է Մարիամ Փաշինյանը երգում՝ մեքենա վարելիս (տեսանյութ) Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ)
Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումներըՏղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ Սարգսյան«Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչըԿադրեր՝ Երևանում տեղի ունեցած սարսափելի վթարից (տեսանյութ)
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ)