Huawei-ը բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի առեւտրի նախարարության դեմ
Всемирная прессаԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմի ընթացքում չինական Huawei հեռահաղորդակցային արտադրողը բողոք է ներկայացրել ԱՄՆ առեւտրի նախարարությանը ընկերության սարքավորումների բռնագրավվման պատճառով, հաղորդում է DW-ն:
Խոսքը սարքավորման մասին է, որը Huawei-ը նախկինում ուղարկել էր Կալիֆոռնիայի թեստային լաբորատորիա եւ հետո ցանկացել էր նորից Չինաստան տեղափոխել:
Սակայն Huawei-ի տեղեկություններով ԱՄՆ կառավարությունը Ալյասկայում բռնագրավել է տվյալ սարքավորումը՝ չնայած նրան, որ այն լիցենզավորման կարիք չուներ:
Այժմ Huawei-ն ամերիկյան կողմից պահանջում է կամ վերադարձնել սարքավորումը, կամ ընդունել, որ դրա մատակարարումն ԱՄՆ անօրինական էր: Նյութի հրապաարակման պահին ԱՄՆ առեւտրի նախարարությունը ոչ մի կերպ չիր արձագանքել տվյալ տեղեկատվությանը:
Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը Huawei ընկերությանը ներառել էր սեւ ցուցակում այն կասկածների պատճառով, որ այն իր տեխնոլոգիաները կարող է օգտագործել չինական կառավարության օգտին լրտեսության համար: Արդյունքում ամերիկյան ընկերություններին արգելվել էր գործնական կապեր պահպանել չինական ձեռնարկության հետ: