Ինձ մոտ տպավորություն է, որ պարոն Մարուքյանը պպզած՝ ռեպլիկ էր թողնում իրենց բակով անցնող գեղեցիկ աղջկա հետևից (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօր, ԱԺ-ում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն, անդրադառնալով երեկ՝ «Լուսավոր Հասյատան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն ելույթին, որտեղ կոչով դիմում է «Քաղավիացիայի պետ սիրուն աղջկան ու «փայլուն» աշխատող կառավարությանը», որպեսզի միջոցներ ձեռնարկեն, որ ռուսական չվերթները Գյումրիում ավելանան, ասաց․ «Ինձ մոտ տպավորություն է, որ պարոն Մարուքյանը պպզած՝ ռեպլիկ էր թողնում իրենց բակով անցնող գեղեցիկ աղջկա հետևից։ Հիշեցնում եմ, որ պարոն Մարուքյանը պատգամավոր է և խոսում է Քաղավիացիայի պետի մասին և կոչ եմ անում դրսևորել իրեն կլասիկ պատգամավորի և ոչ թե ռաբիս պատգամավորի պես»։