Այդ ընկերությունները պատկանում են Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի եղբայրներին․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին դիմելով՝ թվարկեց մի շարք ընկերությունների անուններ և հետաքրքրվեց՝ ովքե՞ր են սեփականատերերը:
«Օրենքով սահմանափակումներ կան, որ դրված են պալատի առջև: Եթե գտնում եք, որ խիստ կարևոր է, դրեք, օրենքում փոփոխություն արեք, հետո ինձնից պահանջեք: Թե ում են պատկանում ընկերությունները, այդ հմտությունները Ձեզ ավելի է պատկանում՝ ճշտել: Ես օրենքը խախտել չեմ կարող»,- ասաց նա:
Յոլյանի պատասխանին արձագանքելով՝ Թագուհի Թովմասյանն ասաց․ «Բնականաբար, ես Ձեզնից քաղաքական պատասխան չէի ակնկալում, ու, բնականաբար, ես կաշկանդված չեմ այդ անունները հնչեցնելու։ «Գրին էներջի»-ն պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը, իսկ «Յագուար» կենդանիների աշխարհը պատկանում է Հովիկ Աբրահամյանի ընկերությանը»։
Մանրամասները՝ տեսանյութում։