00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Իջևանցիները բացել են ճանապարհը․ մարզպետը խոստացել է կատարել նրանց պահանջները Տավուշի մարզպետը փորձում է ընդհանուր հայտարարի գալ ճանապարհը փակած ցուցարարների հետՀայաստանի Մ19 հավաքականը պարտվեց Իտալիայի Մ19 թիմինԻջեւանում բախումից տուժած ոստիկանների թիվը հասել է 11-ի«Արարատ-Արմենիա»-ն պարտվեց և լքեց պայքարը (տեսանյութ)Իսպանիայի Մ19 հավաքականն ու Պորտուգալիայի Մ19 հավաքականը չպարզեցին հաղթողինԲախում Իջևանում․ կան վիրավորներ (տեսանյութ) Էդ փորձառու կադրերը չե՞ն Հայաստանը հասցրել էն վիճակին․ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը Հայաստանը նոր ատոմակայան կունենա Ամենամեծ ձեռքբերումս ժողովրդավարությունն է․ Փաշինյան

Վտանգավոր շրջափուլ. Հայաստանը՝ «աքցանների» մեջ

Մամուլի տեղեկություններով՝ հունիսի 22–ին Մոսկվայից դուրս եկած հայկական ավտոբուսին շուրջ 8 ժամ է թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը։ Խոսքը հայկական «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերությանը պատկանող ավտոբուսի մասին է, որը Վերին Լարսի անցակետում կանգնեցրել են վրացի սահմանապահները։ Ավտոբուսում կա 48 ուղեւոր, այդ թվում՝ 13 երեխա։ Իհարկե, վրացական կողմն այս քայլը որևէ կերպ չի պայմանավորում Վրաստանի և ՌԴ միջև առաջացած վերջին լարվածության հետ, միևնույն ժամանակ, հասկանալի է, որ սա Հայաստանի համար հարևան երկրում ստեղծված իրավիճակի առաջին ծիծեռնակն է: Պատահական չէ նաև այսօր ՀՀ վարչապետի գլխավորությամբ հրավիրված ԱԽ նիստը:
 
Անշուշտ, տարածաշրջանում իրավիճակն օր օրի փոխվում է, ռիսկերն էլ Հայաստանի համար աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Վլադիմիր Պուտինի հայտնի հրամանից հետո վրացական կողմը կարող է համաչափ պատասխանել ռուսներին՝ միայն փակելով Վերին Լարսը: Թե ինչպիսի տնտեսական հետևանքների դա կարող է հանգեցնել Հայաստանի համար՝ դժվար չէ կռահել: Վերին Լարսը Հայաստանը ԵԱՏՄ երկրների եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ցամաքային ուղին է։ Մատակարարումների ուշացումները մեծացնելու են ճնշումը նաեւ ներքին ապրանքային շուկայում՝ հանգեցնելով գների բարձրացման: Եթե անցակետը փակ լինի 10-15 օր, Հայաստանը կանգնելու է լուրջ խնդիրների առջև: Վրաստանի հետ պատերազմը ցույց տվեց, որ մենք շատ կատաստրոֆիկ վիճակում հայտնվեցինք հատկապես վառելանյութի, առաջին անհրաժեշտության ապրանքների հարցերով։ Հետևաբար, 10-15 օրվա փակման վտանգի դեպքում մենք պետք է հաշվի առնենք՝ մենք ունե՞նք որոշակի կուտակումներ, պահեստավորած ապրանքներ, թե՞ ոչ: Այն մասին, որ գրեթե կանգ կառնի գյուղմթերքի արտահանումը՝ չենք էլ խոսում. դա ակնհայտ է:
 
Ավելորդ է նշել նաև, որ Հայաստանի համար անչափ կարևոր է Վրաստանում կայունության վերահաստատումը քաղաքական նկատառումներից ելնելով: Ռուսական զորքերը բերվել են մարտական բարձր պատրաստվածության: ՌԴ ՊՆ նախարարը Շոյգուն ասել է, որ այս միջոցառումն ուղղված է Կենտրոնական Ասիայի շրջանում անվտանգության ապահովման գնահատականին: Նա ասել է, որ միաժամանակ բարձր մարտական պատրաստության վիճակի է բերվել Հարավային ու Արևելյան օկրուգների զորքերի մի մասը: Հիշեցնենք, որ Գյումրիի բազան ու Էրեբունի օդանավակայանը Հարավային օկրուգի կազմում են: Այլ կերպ ասած՝ ռազմական նոր բախումը Վրաստանի և ՌԴ միջև ավելի քան ռեալ է դառնում, և այս պարագայում քարտ–բլանշ է տրվելու Ադրբեջանին, որի ԱԳՆ ղեկավարը ընդամենը մեկ ամիս առաջ նախազգուշացնում էր, որ մոտակա ժամանակահատվածում Հայաստանը ևս մեկ փակ սահմանի է բախվելու: Ռուս-վրացական նոր ռազմական բախումը կարող է հանգեցնել Արցախի սահմաններում լարվածության աճին և այս պարագայում նոր, լայնածավալ պատերազմը բացառել չի կարելի:
 
Հայաստանը չի կարող իրեն թույլ տակ թուլանալ նաև Իրան-ԱՄՆ՝ ժամ առ ժամ սրվող հարաբերությունների պատճառով: Ամիսներ առաջ Երևան այցելած Բոլթոնը բացահայտ ակնարկում էր Իրանի հետ հարաբերությունների սառեցման անհրաժեշտության մասին; Փաշինյանն էլ հայտարարում էր, որ կարող են ի հայտ գալ ֆորս-մաժորային իրավիճակներ, որոնց պարագայում Իրանի հետ սահմանի փակումը անխուսափելի կլինի: Ըստ էության, տարածաշրջանն անչափ մոտ է այդ ֆորս-մաժորին: Ի՞նչ կարող է անել այս պարագայում Հայաստանը: Տուրիստների՝ ակնկալվող հոսքի վրա ուրախանալու փոխարեն պետք է մտածել քաղաքական ճիշտ հաշվարկ կատարելու մասին: Անգամ միակ դրական հետևանքը, այն է՝ ռուս զբոսաշրջիկների համար Երևանը Թբիլիսիին տրանզիտային այլընտրանք դարձնելու հավանականությունը, լուրջ կասկածներ է առաջացնում: Արդյո՞ք ռուս զբոսածրջիկները կնախընտրեն Հայաստանը, և արդյո՞ք մենք նման հոսքի պատրաստ ենք: Բացի դա, այդ գործընթացը պետք է կազմակերպել այնպես, որ չստեղծվի վրացիներից զբոսաշրջիկ փախցնելու տպավորություն, և որպեսզի ռուսական կողմը չնեղանա: Ինչ վերաբերում է Իրանին, ապա հնարավոր ռազմական գործողությունների պարագայում հազարավոր իրանցիներ ցանկանալու են հատել ՀՀ սահմանը և ապաստան գտնել Հայաստանում: Այսինքն, կարող է կրկնվել սիրիական սցենարը: Ի՞նչ որոշում այս դեպքում կընդունեն ՀՀ իշխանությունները: Մինչ Արևմուտքը սահմանափակվում էր Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելով, ՀՀ իշխանություններին հաջողվում էր չեզոքություն պահպանել՝ նույն քաղաքականությունը հնարավոր չի լինելու «պլստացնել» սահմանին ռազմական գործողությունների մեկնարկի դեպքում:
 
Ցավալին այս ամբողջ պատմության մեջ այն է, որ ՀՀ իշխանությունները կարծես թե չեն գիտակցում տարածաշրջանում առկա ռիսկերը, արտաքին մարտահրավերներին դիմակայելը մի կողմ դրած՝ ՀՀ ԱԺ-ում փորձում են, թե ով ում ինչպիսի ուժգնությամբ կարող է հեգնել…
 
Լրահոս
18 Հուլ
Յարանսկ քաղաքի բնակիչներն իրենց մահվան մասին ծանուցում են ստացել Արիանա Գրանդեն դարձել է «Givenchy»-ի գովազդային դեմքը (ֆոտոշարք)Իջևանում էլ են պառկեցնում ասֆալտին, լարված իրավիճակ է (տեսանյութ) Իջևանցիները բացել են ճանապարհը․ մարզպետը խոստացել է կատարել նրանց պահանջները Բռնությունը, որպես հարցեր բարձրացնելու և լուծում պահանջելու մեթոդ, անընդունելի է. Գայանե ԱբրահամյանՏավուշի մարզպետը փորձում է ընդհանուր հայտարարի գալ ճանապարհը փակած ցուցարարների հետԻջևանում տեղի ունեցած բախումներից հետո ահազանգեր են ներկայացվել ՄԻՊ աշխատակազմի թեժ գծինԲախումների հետևանքով Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ«Խորովածի համահայկական փառատոն» այս տարի չի լինի. Սեդրակ ՄամուլյանՁեզ իրո՞ք թվում է, որ այդ եղանակով ինչ-որ բան կկորզեք Նարեկի հորից կամ հորեղբորից. Արփինե ՀովհաննիսյանՀարսանիքի ժամանակ թունավորվել է 80 մարդ, որից 15-ը` երեխաներԺողովուրդն ընդդեմ ոստիկանության. սա արդեն ողբեգություն է. Արմեն Աշոտյան «Պարոն Փաշինյան, կուշտ փորով երևանցիներին ուղարկել ես քո հարևանի վրա». բախում Իջևանում Իջևան-Երևան ճանապարհին 100-ից ավելի մեքենաներ մնացել են խցանման մեջ Երևանում օտարերկրացի ուղևորներից բջջային և գումար վերցրած տաքսու վարորդը բերման է ենթարկվել Հայերենն ընդգրկվել է Ռուսաստանում ամենից շատ կիրառվող լեզուների տասնյակում Կպաշտպանի՞ ԲԴԽ-ն դատական իշխանության անկախությունը. Ռուբեն ՄելիքյանՀայաստանի Մ19 հավաքականը պարտվեց Իտալիայի Մ19 թիմինԻջեւանում բախումից տուժած ոստիկանների թիվը հասել է 11-ի«Արարատ-Արմենիա»-ն պարտվեց և լքեց պայքարը (տեսանյութ)Իջևանում ցուցարարները սպասում են ոստիկանապետ ՕսիպյանինԲողոքի ակցիա Հայկ Մարությանի դեմ` նախընտրական խոստումները կատարելու պահանջով (տեսանյութ) Իսպանիայի Մ19 հավաքականն ու Պորտուգալիայի Մ19 հավաքականը չպարզեցին հաղթողինՄիհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպը» սնանկ է ճանաչվել«Թեժ գիծն» աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չունենանք. Նիկոլ ՓաշինյանՎրաստանի վթարից տուժած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 14-ամյա տղան գիտակցության է եկելՄահացել է «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ» ֆիլմի ռեժիսոր Յուրի Պրոխորովը Բախում Իջևանում․ կան վիրավորներ (տեսանյութ) Հերթական անօրինականությունը ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի կողմից․ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դատարաններին քննադատելը պետք է լինի մասնագիտական տիրույթում. Արամ Վարդևանյան Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել Հայաստանի դատական համակարգն իրեն անտեր է զգում, ման է գալիս տիրոջ. Նիկոլ Փաշինյան ՌԴ-ում Հայաստանի դեսպան Տողանյանը ներկայացրել է Լազարյան ճեմարանի վերանորոգված շենքը (տեսանյութ) Հորդորում եմ խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները. Ֆելիքս Ցոլակյան (տեսանյութ)Նոր զարգացումներ «նավթակիրների հակամարտության» շրջանակում Լարված իրավիճակ Իջևանում. կրկին փակել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը (տեսանյութ)Հայտնի են Ռուսաստանում վթարից զոհված ՀՀ 4 քաղաքացիների անուններըՀեղափոխության դավաճանությունն այլևս պաշտոնապես փաստ է. Հայկ Մարտիրոսյան Էդ փորձառու կադրերը չե՞ն Հայաստանը հասցրել էն վիճակին․ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը Իլոն Մասկը ներկայացրել է մարդու մտքերը «կարդացող» նոր չիպերը (տեսանյութ)Ներթիմային «գզվռտոցը» շարունակվում է. Բադասյանին քարտ-բլա՞նշ են տվել54-ամյա Էլիզաբեթ Հարլին թոփլես լուսանկար է հրապարակել46 երթուղու ավտոբուսից գողություն կատարած անձը ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանը և Հռոմի Սուրբ Աթոռի նվիրակը քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր Հայաստանը նոր ատոմակայան կունենա Հրդեհ է բռնկվել սահմանամերձ Խաչիկ գյուղի մոտակայքում Ամենամեծ ձեռքբերումս ժողովրդավարությունն է․ Փաշինյան Հարձակվել են ռեստորանի վրա, որտեղ թուրք դիվանագետներ են գտնվել. կան զոհեր (տեսանյութ)Ոստիկանության ծառայողները հարգանքի տուրք մատուցեցին ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակին (տեսանյութ)Սիրուշոյի նոր լուսանկարները՝ Տորոնտոյից