Ես իմ կյանքում շատ դժվարին որոշում եմ կայացրել․ Սվետլանա Տիխոնովսկայայի ուղերձը (տեսանյութ) Հանգստյան ուղեգրեր` համավարակի դեմ պայքարող բուժաշխատողներին. Մանե Թանդիլյանը դիմել է ՀՀ վարչապետին Զարեհ Սինանյանն ամփոփել է Բեյրութ այցի երկրորդ օրը ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը Երբ մարդասիրությունը սահմաններ չունի, COVID-ն էլ խոչընդոտ չէ Ռուսաստանն աշխարհում առաջինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գրանցեց․ Պուտին Ինչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին Ախալքալաքում տեղի ունեցած սպանության փաստով Արթուր Գաբրիելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել Պարզաբանում՝ զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների մասին ԱԺ-ի բակի մուտքը փակ է միայն պահանջատեր մարդկանց համար. իրավապաշտպան 

Չարաշահումներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, հարուցվել է քրգործ

Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի հայց հարուցելու իրավասության շրջանակներում լայնածավալ ուսումնասիրություններ է նախաձեռնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, որի առաջին փուլում ուսումնասիրության առարկա է դարձել ՊՈԱԿ-ի հիմնական միջոցների շարժի, նյութական ձեռքբերումների ոլորտը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից,  այս շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ  2018թ. հունվարի 23-ին կնքված նվիրաբերության պայմանագրով  ՀՀ բնապահպանության նախարության և «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի իրականացման գրասենյակի կողմից  «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հատկացվել է մինչև 106 մլն 192 հազ. 800 դրամ: Գումարը տրամադրել է Սյունիքի մարզի 4 գյուղական բնակավայրերին  մինչև 2300 խմ վառելափայտով ապահովելու նպատակով տրակտորի, սղոցարանի, վառելափայտ ճղելու սարքավորման, փայտածուխի արտադրամասի, չորանոցի, «ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ», «ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ ՊԻԿ-ԱՊ» և «ՈՒԱԶ ՀԱՆՏԵՌ» ավտոմեքենաների ձեռքբերման և դրանք անմիջապես Կապանի անտառտնտեսության մասնաճյուղին հանձնելու համար:

Պարզվել է, սակայն, որ ՊՈԱԿ-ի առաջարկով վերոհիշյալ պայմանագիրն անհիմն փոփոխվել է, և տրակտորի,  փայտածուխի արտադրամասի և «ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ» ավտոմեքենայի փոխարեն 2018թ. սեպտեմբերի 27-ին կնքված պայմանագրով 25,7 մլն ՀՀ դրամով ձեռք է բերվել «ՏՈՅՈՏԱ ԷԼ ՍԻ Պրադո 4,0լ Բիզնես + /6 ՋԻ/» ավտոմեքենա, որը երկու ամիս անց 5 տարի ժամկետով հանձնվել է ՀՀ անտառային կոմիտեի ղեկավարի պաշտոնակատարի անհատույց օգտագործմանը:    

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական անփութության հանցագործությունների հատկանիշներ պարունակող առերևույթ տվյալներ և անհրաժեշտ է հանգամանքների լիարժեք պարզման նպատակով իրականացնել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն՝ հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ես իմ կյանքում շատ դժվարին որոշում եմ կայացրել․ Սվետլանա Տիխոնովսկայայի ուղերձը (տեսանյութ)Զգեստների «ճակատամարտ»․ Իրինա Շեյքն՝ ընդդեմ Սելին Դիոնի (լուսանկար) Հանգստյան ուղեգրեր` համավարակի դեմ պայքարող բուժաշխատողներին. Մանե Թանդիլյանը դիմել է ՀՀ վարչապետինԶարեհ Սինանյանն ամփոփել է Բեյրութ այցի երկրորդ օրը ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը Երբ մարդասիրությունը սահմաններ չունի, COVID-ն էլ խոչընդոտ չէ Ռուսաստանն աշխարհում առաջինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գրանցեց․ ՊուտինԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին Ախալքալաքում տեղի ունեցած սպանության փաստով Արթուր Գաբրիելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել Տիգրան Վիրաբյանն ընտրվել է Գյումրու «Շիրակ» ակումբի նախագահՊարզաբանում՝ զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների մասին ԱԺ-ի բակի մուտքը փակ է միայն պահանջատեր մարդկանց համար. իրավապաշտպանՀիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհի 12.5 կիլոմետրանոց հատվածըՀայաստանը կարևորում է ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը Լիբանանի ժողովրդին․ Զոհրաբ Մնացականյան Սվետլանա Տխանովսկայան գտնվում է Լիտվայում Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել Արամ Առաջին կաթողիկոսն իր երախտիքի խոսքն է ուղղել Գագիկ Ծառուկյանին2020թ. քննված և քննվող քրգործերով պարզվել է պետությանը պատճառված 214.8 մլրդ դրամի վնասՍևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է․ Ռոմանոս Պետրոսյան Կրակոց Հրազդանի կիրճում. բերման է ենթարկվել տաս մարդ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160, մահվան՝ 7 նոր դեպք Մարուքյանը առաջարկով դիմել է Սուրեն ՊապիկյանինՄհեր Գրիգորյանն աշխատանքից ազատել է իր օգնականինԿառուցենք Հայաստանը նորովի․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ես վշտում էի Արիանայի մահը Լևոնի հետ միասին․ Արոնյանի ընկերուհու գրառումըԱյսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Լոռու մարզերում Հովհաննես Մադոյանը նշանակվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի ժ/պ Օրվա խորհուրդԱստղագուշակ՝ օգոստոսի 11-ի համար Որ հիվանդություններից են ամենից շատ մահանում Հայաստանում․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Մանրամասներ «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից«Հրապարակ». Նարինյանի կալանքը զայրացրել է դատավորներին«Ժողովուրդ». Արմավիրի մարզպետի եղբոր պաշտոնը իջեցրել են«Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպելԴեմի Ռոուզն արևայրուք է ընդունել ամբողջովին մերկ վիճակում (լուսանկար)«5 ժամ քաղաքն այրվում էր, մի ոստիկան չեկավ»․ մանրամասներ` Ախալքալաքում տեղի ունեցած անկարգություններից (լուսանկարներ) Ավստրալիայում զույգը սեքսով է զբաղվել շան հետ. այժմ նրանց ազատազրկում է սպառնում Մինսկում պայթյուններ են որոտացել. կա զոհ Ուկրաինայում զույգը սեքսով է զբաղվել եկեղեցու մոտ (տեսանյութ)Անգլիայում կորոնավիրուսի պատճառով արգելել են սեքսով զբաղվել տանը Սփյուռքի գլխավոր հանձնակատարը այցելել է ՍԴՀԿ լիբանանյան մասնաճյուղի գրասենյակ Նոր տեսանյութեր` Բեյրութի պայթյունիցԿիրկորովը 1 մլն ռուբլի արժողությամբ մարզակոշիկ է գնել (լուսանկար)Իլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցում «Նոր հիշողություններ ստեղծելով». Ժաննա Բուտուլյանը` գրավիչ կերպարում (լուսանկար)«Կանեփ-կակաչ-2020» միջոցառման արդյունքները օգոստոսի 3-ից 10-ը (տեսանյութ) Բելլա Հադիդը լուսանկարվել է առանց ներքնազգեստի (լուսանկարներ) Աբովյան-Նոր Հաճն կամրջի վրա բախվել են «Ford» և «Skoda» մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավորՈչ մարտական կորուստ` Ադրբեջանի ԶՈւ-ում
Ամենադիտված