Եվրոպական խաղեր. Գուրգեն Հովհաննիսյանը քառորդ եզրափակչում է. Ժիրայր Սարգսյանը պարտվեց
СпортՀայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ:
Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի 91+ կգ քաշային կարգում Հովհաննիսյանը 1/8 եզրափակչում մրցում էր Թուրքիայից Մուչահիտ Օլյասի հետ և գերազանցեց նրան 2:3 հաշվով: Հայ բռնցքամարտիկը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմենամարտի հունիսի 26-ին:
Բռնցքամարտի 56 կգ քաշային կարգի մրցաշարի 1/8 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Ժիրայր Սարգսյանը մրցեց և 1:4 հաշվով զիջեց Իռլանդիայից Կուրտ Ուոքերին:
Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:
Լուսանկարը` Armnoc