Նիդերլանդներում ՀՀ դեսպանը հանդիպեց Կանաչների կուսակցության խոսնակի հետ
PoliticalՀունիսի 24-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Կանաչների կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Բրամ վան Օյիկին (Bram van Ojik)։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպանը Կանաչների կուսակցության խոսնակին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները, բնապահապանության բնագավառում կառավարության քաղաքականությունը։
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև միջխորհրդարանական համագործակցությանը, տնտեսական կապերի աշխուժացմանը, մշակութային փոխանակումների կազմակերպմանն առնչվող հարցեր։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին բազմակողմ խորհրդարանական հարթակներում փոխգործակցության շուրջ։