Դաժան ավտովթար Արագածոտնի մարզում. հոր մահվան տարելիցի օրը ավտովթարի հետևանքով մահացել է նրա 29-ամյա որդին
ՀասարակությունԱյսօր՝ հունիսի 25-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 29-ամյա Գևորգ Մկրտչյանը իր վարած Toyota մակնիշի 02 PP 050 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59 կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս բախվել է նոր կառուցվող ճանապարհի բետոնե մի քանի արգելապատնեշների և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա հայտնաբերել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարները։
Դեպքի վայր են ժամանել մահացածի հարազատները, ընկերներն ու բարեկամները, ովքեր ասում էին, որ այսօր մահացածի հոր մահվան տարելիցն է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: