Պատգամավորը 30 հազար դոլար արժեցող վերարկու՞ է կրում. Politik.am
PoliticalՔաղաքացիական ակտիվիստ Արտուշ Այդինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի լուսանկարը՝ մակագրելով.
«Պարոն Սարգսյանի հայտարարագիրն էի նայում, բայց այս 30.000 դոլարանոց «Զիլլի բաճկոնը» չհայտնաբերեցի»:
Politik.am-ը փորձեց պատգամավորից հետաքրքրվել՝ բաճկոնն իսկապե՞ս այդքան արժե, և եթե այո, ինչու՞ նշված չէ հայտարարագրում: Հայկ Սարգսյանը մեզ ասաց, որ հանդիպման է, և ավելի ուշ ինքը մեզ հետ կապ կհաստատի: Պատգամավորի հետ զրուցել մեզ դեռևս չի հաջողվել:
Աղբյուրը` Politik.am