Նովոսիբիրսկում հայկական համարանիշով ավտոմեքենայից կրակել են հայի վրա
ОбществоՀունիսի 25-ին ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի կենտրոնում` Գոգոլի փողոցում, կրակոցներ են հնչել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը` հանգամանքները պարզելու նպատակով:
News.ngs.ru-ի փոխանցմամբ` կրակել են 41-ամյա Անդրանիկ Մուրադյանի վրա, ում փորձել են տեղափոխել հիվանդանոց, սակայն նա մահացել է: Նշվում է, որ Մուրադյանին կրակել են հայկական համարանիշով Nissan մակնիշի ավտոմեքենայից, ովքեր անմիջապես հեռացել են դեպքի վայրից:
Հաղորդագրության մեջ նշված է, որ Մուրադյանն ստացել է կրծքավանդակի բազմաթիվ վնասվածքներ. վնասվել են սիրտը, գլուխը և մարմնի այլ հատվածներ: Նշվում է նաև, որ նա ժամանակին զբաղվել է սրճարանների և ռեստորանների բիզնեսով, այժմ` հասարակական կարծիքի և շուկայի պայմանների ուսումնասիրությամբ: