«Ժամանակ». Վարորդական իրավունք ստացողը պետք է բժշկական հավատարմագրում անցնի
Armenian Press«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Մասնավորապես առաջարկվում է, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմած անձն անցնի բժշկական հավատարմագրում: Կառավարությունը պատրաստվում է տրանսպորտային միջոց վարելու ուսուցման կազմակերպումը դարձնել լիցենզավորման ենթակա գործունեոթյուն: Այսպես կոչված, ավտոդպրոցները պետք է լիցենզավորվեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում