Բուֆոնը մոտ է «Յուվենտուս» վերադառնալուն
Սպորտ41-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մոտ է Թուրինի «Յուվենտուս» վերադառնալուն:
Դարպասապահը բանակցում է թուրինյան ակումբի հետ և պատրաստ է լինել դարպասապահ Վոյցեխ Շեսնիի փոխարինողը: Այս մասին հայտնում է gianlucadimarzio.com-ը:
Հիշեցնենք, որ Բուֆոնը ՊՍԺ է տեղափոխվել 2018թ.-ին: Մինչ այդ դարպասապահը 17 տարի հանդես էր եկել «Յուվենտուս»-ում: Ֆրանսիական ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին: