Խաչատուրյան քույրերի խափանման միջոցի կիրառման ժամկետը երկարաձգվել է
РоссияՄոսկվայի Բասմանյան դատարանը չորեքշաբթի քննիչների միջնորդությամբ մեկ ամսով երկարաձգել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի նկատմամբ ընտրված խափանման միջոցի կիրառման ժամկետը: Քրիստինան, Անգելինան և Մարիան ևս մեկ ամիս՝ մինչև հուլիսի 28-ը, կալանքի տակ կմնան։
Նախապես դատարանը երկարաձգել է «որոշակի գործողությունների արգելքի» տեսքով խափանման միջոցի կիրառումը կրտսեր քրոջ՝ Մարիայի նկատմամբ, ապա նաև մյուս քույրերի համար: Քույրերին արգելված է տնից դուրս գալ երեկոյան ժամը 19.00-ից մինչև առավոտվա 07.00-ն, ինչպես նաև շփվել օտար մարդկանց հետ: