00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Սերենա Ուիլյամսը` Sports Illustrated-ի միջոցառմանը (լուսանկարներ)Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին երկու տուրերի խաղացանկըՏեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ արդարադատության նախարարին Ինչու էր այդ ամբողջ «բեմադրությունը»Մերկելն անհանգստացած է Մերձավոր Արևելքի իրադրությունից Միքայել Մինասյանի հորեղբոր որդին ազատվե՞լ է պաշտոնից Ինձ վրա հարձակված ՀՅԴ 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդումը չի ավարտվել․ ՀԱԿ ակտիվիստՆախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ռաֆիկ Գրիգորյանն արդարադատության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել

Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ ՀՀ պետական այցի ժամկետները. Դեսպան Տոլմաջյան

Ֆրանսիայի Հանրապետությունը շարունակում է առաջատար դիրքեր զբաղեցնել Հայաստանի տնտեսության մեջ կատարած ներդրումների առումով, մեծ թափով զարգանում են Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները նաև մի շարք այլ ոլորտներում: Երկու երկրների միջև դարերի ընթացքում ձևավորված բարեկամական հարաբերությունների ներկայիս իրավիճակի, առաջիկայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան հավանական այցի, և մի շարք օրակարգային հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ:

Տիկին դեսպանինչպե՞ս կբնութագրեք ներկայիս հայ-ֆրանսիական հարաբերությունները:

- Հայ-ֆրանսիական հարաբերությունները որակվում են, իրավամբ, որպես «առանձնաշնորհյալ»: Այն արտահայտվում է երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով հաստատված քաղաքական սերտ երկխոսությամբ և երկկողմ համագործակցության անխտիր բոլոր ոլորտներում դինամիկ զարգացում ապրող  փոխգործակցությամբ: Հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններն, անշուշտ, լավ հիմք են ստեղծել Հայաստանի անկախությունից ի վեր երկու երկրների միջև միջպետական սերտ հարաբերությունների հաստատման համար: Կցանկանայի նաև ընդգծել այն առանձնահատուկ դերակատարությունը, որ ունի Ֆրանսիայում լավագույնս ինտեգրված շուրջ վեցհարյուրհազարանոց հայ համայնքը հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում:

Հայ-ֆրանսիական բարեկամական ավանդույթներն սկիզբ են առնում դեռևս Կիլիկյան Հայոց թագավորության ժամանակաշրջանից: Կցանկանայի հիշատակել ընդամենը մեկ փաստ, ինչը վկայում է երկու ժողովուրդների միջև պատմականորեն սերտ առնչությունների խորությունը. Կիլիկիայի հայոց վերջին թագավոր Լևոն VI-ը միակ օտար արքան է, որի աճյունն ամփոփված է ֆրանսիացի թագավորների հետ մեկտեղ՝ Սեն-Դընի տաճարի արքունի դամբարանում: Հետագա դարերի ընթացքում, հայ-ֆրանսիական բարեկամությունը մշտապես սնուցվել և հարստացել է մշակութային, կրթական, առևտրական շփումների շնորհիվ: Հայոց ցեղասպանությունից հետո Ֆրանսիայում ապաստան գտած բազմահազար վերապրողներ իրենց կարևոր նպաստն են բերել ֆրանսիական հասարակության բոլոր շերտերում հայ ժողովրդի նկատմամբ համակրանքի կապիտալի ձևավորմանը:

Որո՞նք են երկկողմ հարաբերությունների ու համագործակցության խթանման հիմնական ուղղությունները:

- Երկրի բարձրագույն իշխանությունների միջև հաստատված սերտ քաղաքական երկխոսությունը նշանակալի տեղ է զբաղեցնում հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններում: Այն ամրապնդվում է երկկողմ հաճախակի միջպետական փոխայցելություններով. վերջին մեկ տարվա ընթացքում վարչապետ Փաշինյանը և նախագահ Մակրոնը հանդիպել են հինգ անգամ. երկու ղեկավարներն օգտագործեցին թավշյա հեղափոխությունից հետո առաջին իսկ հնարավոր առիթը երկկողմ հանդիպման համար՝ նախորդ տարվա հուլիսին՝ Բրյուսելում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, սեպտեմբերին արդեն ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանեց Փարիզ՝ Ֆրանսիայի նախագահի հրավերով, հոկտեմբերի 4-ին նրանք կողք-կողքի էին՝ Ֆրանսիայի կողմից Շառլ Ազնավուրին նվիրված հրաժեշտի համազգային արարողության ժամանակ, հաջորդ հանդիպումն արդեն Երևանում էր՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կապակցությամբ, իսկ ուղիղ մեկ ամիս անց, նախագահ Մակրոնը և վարչապետ Փաշինյանը վերստին հանդիպեցին Փարիզում առաջին աշխարհամարտի ավարտի հարյուրամյակի հանդիսավոր տոնակատարության շրջանակում:

Հատկանշական է նաև, որ 2018թ. կայացած թավշյա հեղափոխությունից ընդամենը օրեր անց Հայաստան այցելած առաջին արտերկրյա բարձրաստիճան պաշտոնյան Ֆրանսիայի արտաքին գործերի և Եվրոպայի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն էր: Իսկ ապրիլի 16-18-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Ֆրանսիա, ինչը հնարավորություն ընձեռեց վերստին, նախարարական մակարդակով, անդրադառնալու երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին:

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ուշադրությունը մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի նկատմամբ: Ֆրանսիան՝ իբրև Մինսկի խմբի համանախագահ՝ կարևոր ներգրավվածություն ունի ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում և մեր տարածաշրջանում տևական խաղաղության և անվտանգության ամրապնդման հարցում: Ֆրանսիան նաև ՀՀ համար առանցքային գործընկեր է ԵՄ հետ հարաբերություններում: Գերազանց համագործակցություն է հաստատված երկու երկրների միջև միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ ՄԱԿ, ԵԽ, ԵԱՀԿ: Կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում փոխգործակցությունը, որին նոր կարևոր լիցք հաղորդեց նախորդ տարվա հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: 

Հայ-ֆրանսիական գերազանց հարաբերությունների կարևոր հենասյուներից է նաև միջխորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև երկու երկրների շուրջ մի քանի տասնյակ տեղական համայնքների և մարզերի միջև հաստատված ապակենտրոնացված փոխգործակցությունը:

Երկկողմ համագործակցությունը դինամիկ զարգացում է ապրում գիտական և կրթական ոլորտներում: Այս ոլորտում համագործակցության լավագույն օրինակ է Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որն արդեն ավելի քան երկու տասնամյակ պատրաստում է բարձրակարգ մասնագետների և իր ուրույն տեղն ունի մեր երկրի բարձրագույն կրթական հաստատությունների շարքում: Ընթացիկ ուսումնական տարվանից համալսարանում բացվել է նոր ֆակուլտետ՝ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, որը կոչված է պատրաստելու բարձրակարգ մասնագետներ՝ Հայաստանում մեծ զարգացում ապրող բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար և, բնականաբար, կխթանի նաև այս ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանը։

Ֆրանսիայի մի շարք համալսարաններում գործում են հայագիտության ամբիոններ, իսկ Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում հայերենի ուսուցման սկիզբը դրվել է դեռևս 1799 թվականին:

Գիտակրթական ոլորտում համագործակցության վառ օրինակներից է նաև Թուլուզի համալսարանի կողմից Հայաստանին գերհզոր սուպերհամակարգչի նվիրումը։ Այն տեղադրվելու է Ինժեներական քաղաքում և կարող է կիրառվել ռազմա-պաշտպանական, առողջապահական, կրթական, էկոլոգիական, երկրաբանական հիմնախնդիրների ուսումնասիրություններում, ինչպես նաև այնպիսի գիտատար ոլորտներում, ինչպիսիք են միջուկային վառելիքի էլեմենտների կենսացիկլի մոդելավորումը, միջուկային և թերմամիջուկային ռեակտորների նախագծումը, քվանթային համակարգիչների ստեղծումը, հաշվողական կենսաբանությունը և քիմիան։

Հայաստանը պատրաստ է նաև ինքը կիսել իր փորձը իր ֆրանսիացի գործընկերների հետ և ուրախ ենք, որ նրանք ևս որոշ դեպքերում կարող են հանդիսանալ հայկական հաջողությունների շահառու: Ինչպես գիտեք, Փարիզում, մի քանի ամիս առաջ բացվեց Թումոյի մասնաճյուղը՝ Փարիզի քաղաքապետի նախաձեռնությամբ՝ ՀՀ քաղաքապետի, ՀՀ կրթության նախարարի և ԵՄ նորարարության հանձնակատարի մասնակցությամբ: Դա ոչ միայն նորարարական կրթության ոլորտում համագործակցության փայլուն օրինակ է, այլև ունի խորհրդանշական մեծ արժեք. Փարիզը, ներմուծելով հայկական ապրանքանիշը, այն դարձրեց միջազգային:

Ինչպե՞ս կբնութագրեք ֆրանսահայ համայնքը և վերջինիս դերը Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների սերտացման գործում:

- Ֆրանսահայ համայնքը, որն աշխարհում երրորդն է իր մեծությամբ՝ ԱՄՆ-ից և ՌԴ-ից հետո,  իր գերազանց ինտեգրվածության, օրինապահության, երկրի մշակութային, հասարակական-տնտեսական, քաղաքական կյանքում ունեցած իր նշանակալի նպաստի շնորհիվ ֆրանսիական հասարակության մեջ  ձևավորել է հայ ժողովրդի հանդեպ մեծ համակրանք և բնական կամուրջ է հանդիսանում մեր երկու պետությունների միջև:

Շառլ Ազնավուրի դիպուկ և հանճարեղ ձևակերպումը՝ իր 100 տոկոսով հայ և 100 տոկոսով ֆրանսիացի լինելու մասին, լավագույնս է արտացոլում իր հայկական արմատներին, ինքնությանը մեծապես հավատարիմ և, միևնույն ժամանակ՝ Ֆրանսիայի լիիրավ քաղաքացի հանդիսացող ֆրանսահայերին։    

Համայնքը կարողացել է նաև ստեղծել հասարակական կազմակերպությունների լայն ցանց, որոնք, հիմնականում, միավորված են Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի մեջ։ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի՝ վերջին տարիներին ավանդական դարձած ամենամյա ընթրիքն իր ներկայությամբ պատվում է  Ֆրանսիայի նախագահը, ինչը ևս արտահայտում է հայ համայնքի գերազանց ինտեգրվածությունը, ինչպես նաև այն ընդհանուր համակրանքն ու գնահատվածությունը, որ նա վայելում է ինչպես իշխանությունների, այնպես էլ հասարակության տարբեր շերտերի կողմից։ Հիշեցնեմ, որ փետրվարի 5-ին հենց այս տարեկան ընթիքի ժամանակ էր, որ նախագահ Մակրոնը հրապարակավ հայտարարեց ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության ոգեկոչման պետական օր հռչակելու իր մտադրությունը՝ ընդգծելով, որ «ֆրանսահայերի պատմությունը՝ Ֆրանսիայի պատմությունն է»: Ի դեպ, ոգեկոչման արարողությանը Ֆրանսիայի բարձրագույն իշխանությունների մասնակցությունը նույնպես Ֆրանսիայի հայազգի քաղաքացիների պատմության, հիշողության նկատմամբ վերջիններիս ուշադրության կարևոր արտահայտություններից է:

-Ինչպես կմեկնաբանե՞ք ֆրանսիական դատարանների կողմից Արցախի քաղաքների հետ համագործակցության հուշագրերի չեղարկումը:

-Բնականաբար բոլոր, այն հարցերը, որոնք այս կամ այն կերպ առնչվում են համահայկական շահերին, հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությանը մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում:

Զերծ կմնամ Ֆրանսիայի ներքին իրավական գործընթացները մեկնաբանելուց: Միևնույն ժամանակ կարևորում եմ հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև տարբեր մակարդակներում բարեկամական պլատֆորմների ձևավորումը և զարգացումը՝ այդ թվում տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, և այս գործընթացում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա և շահարկվի: 

-Անդրադառնանք տնտեսական ցուցանիշներինԱսացեք խնդրեմվերջին տարիներին երկու երկրների առևտրաշրջանառության ինչպիսի՞ցուցանիշներ են գրանցվելև ո՞ր ուղղություններովԻնչպիսի ներուժ ունի Հայաստանը՝ գրավելու ֆրանսիացի ներդրողներինոր ոլորտները կարող են հետաքրքրական լինելԶբոսաշրջությանբնագավառում ինչպիսի՞ հեռանկարներ կան:

- Ֆրանսիան` Հայաստանի տնտեսության մեջ կատարած ներդրումների առումով շարունակում է զբաղեցնել առաջատար դիրքեր։ Հայաստանում ներկա են ֆրանսիական մի շարք հայտնի խոշոր ընկերություններ, ինչպես օրինակ «Վեոլիան», «Քարֆուրը», «Կրեդիտ Ագրիկոլը», «Պերնո-Ռիկարը»:

Այդուհանդերձ, երկկողմ տնտեսական համագործակցության մակարդակը դեռևս նկատելիորեն զիջում է քաղաքական հարաբերությունների մակարդակին, և երկուստեք քայլեր են արվում այդ ուղղությամբ համագործակցության զարգացման ներուժը իրապես օգտագործելու համար, մասնավորապես՝ նորարարական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, բնապահպանության ոլորտներում:

Անցյալ սեպտեմբերին Փարիզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի ձեռնարկությունների միության (MEDEF) կողմից կազմակերպված գործարար հանդիպմանը ներկայացրեց Հայաստանում գործարար միջավայրի բարելավման և հավասար մրցակցային պայմանների ապահովման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում ֆրանսիական ընկերությունների և ներդրումների առավել գործուն մուտքը հայկական շուկա ապահովելու համար: Հայաստանի անդամակցությունը 170 միլիոնանոց շուկա և առանց մաքսատուրքերի տարածք ապահովող Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաև Եվրոպական միության հետ առևտրային GSP+ համակարգը՝ զուգակցելով Հայաստանում տնտեսական և հարկային բարեփոխումներին, կարծում ենք, համագործակցության նոր հնարավորություններ կուղենշի երկու երկրների գործարարների համար:

Երկկողմ համագործակցության կարևոր ներուժ ունեցող ճյուղերից է բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Ընդամենը շաբաթներ առաջ Փարիզի հանրահայտ Vivatech 2019 տեխնոլոգիական համաժողովին առաջին անգամ ներկայացված էր նաև Հայաստանը՝ առանձին տաղավարով՝ մեկ տասնյակից ավելի հայկական ստարտափներով, որոնք հնարավորություն ունեցան իրենց յուրօրինակ մտահղացումներով կիսվել ՏՏ ոլորտի ֆրանսիացի և համաշխարհային կարևոր դերակատարների հետ: Համաժողովին ներկա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը կարևոր հանդիպումներ ունեցավ համաշխարհային առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ՝ ներկայացնելով Հայաստանի ներդրումային հնարավորությունները բարձր տեխնոլոգիական ոլորտում:

Վերջին տարիներին կայուն աճում է Ֆրանսիայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը: Վերջիններիս շարքում անկասկած մեծ թիվ են կազմում հայկական արմատներով Ֆրանսիայի քաղաքացիները, սակայն Հայաստանի նկատմամբ զբոսաշրջային հետաքրքրությունն աճել է նաև ֆրանսիացիների շրջանակում:

Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում այս ոլորտում առաջիկայումԿան արդյոք ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառումներիծրագրեր:

- Մեկ ամիս առաջ՝ մայիսի 22-ին, Ֆրանսիայում նշվեց Շառլ Ազնավուրի ծննդյան 95-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ մայիսի 21-ին Փարիզում այն տան մոտ, որտեղ իր կյանքի առաջին տարիներն է անցկացրել Ազնավուրը, բացվեց մեծ երգչին նվիրված  հուշատախտակ: Նույն օրը, Փարիզի քաղաքապետարանի առջև գտնվող հրապարակում անցկացվեց բացօթյա մեծ համերգ: Առաջիկա ամիսներին նախատեսվում է Փարիզում Ազնավուրի արձանի բացումը, և Փարիզի սրտում գտնվող Երևանի պուրակի շարունակությամբ գտնվող ծառուղու անվանակոչումը մեծ արտիստի անունով։ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, օրինակ, Կլիշի, Շավիլ, Մարսել, Ալֆորվիլ, Իսի-լե-Մուլինո  և այլն, հրապարակներ, համերգասրահներ անվանակոչվեցին Շառլ Ազնավուրի անունով:

-ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն արդեն վավերացրել է 15 պետությունԻ՞նչ փուլում է Ֆրանսիայի կողմից համաձայնագրիվավերացման գործընթացը:

-Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում: Վստահ ենք, որ ՀԸԳՀ-ն նոր հարթակ կհանդիսանա երկկողմ  համագործակցության խորացման համար:

Մարտի 26-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հավանության է արժանացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը նախատեսող օրենքի նախագիծը և նախատեսվում է, որ առաջիկայում Ֆրանսիան կվավերացնի համաձայնագիրը:

Նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիր է ստորագրել։ Ինչպե՞սեք գնահատում Ֆրանսիայի քայլերը հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:

- Ֆրանսիան առանցքային դերակատարություն է ունեցել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Այն աշխարհում առաջին պետությունն է, որ 2001-ին  օրենքի ուժով ճանաչել է հայոց ցեղասպանությունը: Ֆրանսիայի նախագահը Երևանում ներկա էր ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման արարողությանը: Ֆրանսիայի տարածքում մի քանի տասնյակ հուշարձաններ, փողոցներ, հրապարակներ, պուրակներ նվիրված են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայոց մեծ Եղեռնի միջազգային ճանաչման ուղղությամբ շատ կարևոր հանգրվան էր նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ և հրամանագրով ապրիլի 24-ի՝ որպես Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա ամրագրումը Ֆրանսիայի պետական  օրացույցում և հետևաբար՝ այսուհետ ոգեկոչումը պետական մակարդակով: Այս տարի Ֆրանսիայի ավելի քան յոթ տասնյակ քաղաքում անցկացվել են հիշատակի միջոցառումներ՝ պատգամավորների, սենատորների, քաղաքապետների մասնակցությամբ։ Ինչպես անշուշտ տեղյակ եք, Փարիզում կայացած միջոցառմանը ներկա գտնվեցին և ելույթով հանդես եկան Ֆրանսիայի վարչապետը, Փարիզի քաղաքապետը, ներկա էին տասնյակ նախարարներ քաղաքապետեր, խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական գործիչներ։ Հիշատակի օրվան լայն անդրադարձ կատարվեց տասնյակ լրատվամիջոցներով։ Նախագահ Մակրոնը հատուկ ուղերձ հղեց՝ ի համերաշխություն հայ ժողովրդի հետ։

Տիկին դեսպաննախագահ Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի վերոնշյալ ընթրիքի ժամանակ հայտարարել էր նաևՀայաստան այցելելու իր մտադրության մասինԱյցի ժամկետների վերաբերյալ ի՞նչ հստակեցումներ կան:

- Իրավացի եք: Նախագահ Մակրոնը հրապարակավ վերահաստատել է առաջիկայում Հայաստան պետական այցով այցելելու մտադրությունը: Առաջիկա ամիսներին, երկուստեք դիվանագիտական խողովակներով, աշխատանք կտարվի՝ այցի ժամկետների հստակեցման ուղղությամբ: Վստահ եմ, որ այն նոր կարևոր լիցք կհաղորդի հայ-ֆրանսիական ամուր բարեկամությանը։

Հարցազրույցը՝ Նորայր Շողիկյանի

Լրահոս
19 Հուլ
Երևանում թալանել են երգիչ Էրիկ Մակարյանի ավտոմեքենանԿարվի ամեն ինչ՝ բոլոր մեղավորներին բացահայտելու համար. Էջմիածնի քաղաքապետը՝ շների սպանդի մասին Ապամոնտաժվում է «Զորաց քարեր» արգելոցի տարածքի ապօրինի շինությունը Ռոբերտ Քոչարյանի գործով վերջնական ակտը կայացնելու է ՍԴ-ն. Հրայր Թովմասյան Սերենա Ուիլյամսը` Sports Illustrated-ի միջոցառմանը (լուսանկարներ)ԼՀԿ-ն շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծՔննարկվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականը Հրդեհ` Հաղթանակ զբոսայգու մոտակայքումԶորամասի հրամանատարի դրդմամբ զորամասից հափշտակվել է ավելի քան 8 մլն դրամՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին երկու տուրերի խաղացանկըՈ՞ւմից է մարզպետը դժգոհում, «անհնազանդ» Վանաձորի՞ցՏավուշում այս տարի քննվել է ապօրինի ծառահատումների հատկանիշով 73 քրեական գործ. Դատախազություն Զելենսկին մի կողմ է հրել պաշտպանության նախարարին (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանի որոշ արտահայտություններ վիրավորական էին. Հրայր Թովմասյան Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի ՔԿ ղեկավարները համագործակցության ծրագիր են կնքել Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ-ին կասկածներ է հայտնել իր շուրջ ստեղծված իրավիճակի և Քոչարյանի գործի կապի մասին Զելենսկին աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանին Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ղրղզստանի փոխվարչապետերի հանդիպումը Դանակահարություն Քաջազնունի փողոցում. դեպքի վայրում գտել են ծալովի դանակՔայլի Ջենների «շախով» պարը` հայկական երաժշտության ներքո (տեսանյութ)Երևանի Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց խաչմերուկում երթևեկության փոփոխություն է լինելու Ճանապարհը նորոգվում է, Սամվելն էլ գոհ է. Սուրեն Պապիկյան (լուսանկարներ)Մյասնիկյան պողոտայում այրվում է ավտոմեքենա Հանրային քննարկում` արդարադատության նախարարության և «Սորոս»-ի հիմնադրամի նախաձեռնությամբՏպավորություն ունեմ, որ բոլորը գիտեն ինչպես Իջևանում աշխատատեղ բացել. Արամ ՍարգսյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ արդարադատության նախարարին Ինչու էր այդ ամբողջ «բեմադրությունը»ԲԴԽ նորընտիր նախագահն արձագանքեց Փաշինյանի՝ «դատավորները տեր են փնտրում» հայտարարությանըՄերկելն անհանգստացած է Մերձավոր Արևելքի իրադրությունից Սերգեյ Մովսեսյանը հաղթել է Չեխիայի արագ շախմատի մրցաշարումՄիքայել Մինասյանի հորեղբոր որդին ազատվե՞լ է պաշտոնից Ստեփանակերտում վերսկսվել է նոր բնակելի թաղամասի շինարարությունըՇոգ եղանակը հաղթահարելու ԱՆ-ի խորհուրդները Ինձ վրա հարձակված ՀՅԴ 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդումը չի ավարտվել․ ՀԱԿ ակտիվիստՆախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ռաֆիկ Գրիգորյանն արդարադատության նախարարի առաջին տեղակալ է նշանակվելՌունին` գոլի հեղինակ (տեսանյութ)Քոչարյանի գործով դատավորը ժամանեց ԲԴԽ. քննարկվում է նրա աշխատասենյակի խուզարկության հարցը Դաժան սպանդ Էջմիածնում, սպանվել են նաև քաղաքապետարանի կողմից ստերջացված շներ (լուսանկարներ) «Գանձասար-Կապան»-ը հաղթանակ է տոնել (տեսանյութ)Ինչպե՞ս ՄԻԵԴ-ը կարող է «փրկել» ՓաշինյանինԱլեքսիս Օհանյանը կլինի «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի մոդերատորը Ալեսանդրա Ամբրոսիոյի ծովափնյա հանգիստը (լուսանկարներ)Լուսանկարներ Սիսիանում տեղի ունեցած պայթյունի վայրից Դատախազությունն այս ամենը միտումնավոր է անում՝ նիստը ձգձգելու համար. Ռոբերտ Քոչարյան Հետաձգվեց Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ որոշման դեմ բողոքի քննությունըՀայ քահանան իր տիկնոջ հետ փորձում է զավթել ասորական եկեղեցին. բաց նամակ Փաշինյանին Մոսկվա-Երևան չվերթի ուղևորը պատմել է չվերթի դադարեցման մասին (տեսանյութ)Ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ամենադիտված
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Գլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ) Ո՞վ է Սկանդինավիայի ամենացանկալի կինը, ում մասին երազում է 8 միլիոն մարդ (ֆոտոշարք)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներիցԻնչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) «Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԵրկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)