Խեղդված տղամարդու և նրա դստեր հուզիչ լուսանկարը՝ Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին տիրող ճգնաժամի վկայություն
ԱյլShantnews.am-ը գրում է․
Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին գտնվող Ռիո Գրանդե գետում խեղդված տղամարդու և երեխայի դիեր են հայնաբերվել: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Օսկար Ալբերտո Մարտինեսը և նրա դուստրը՝ Անջի Վալերիա Մ.-ն , որոնց ինքնությունն ավելի վաղ հաստատել էր Սալվադորի ոստիկանությունը, փորձել են Ռիո Գրանդե գետով հատել ԱՄՆ սահմանը, սակայն խեղդվել են:
Դիերը հայտնաբերվել են երկուշաբթի՝ Մեքսիկայի Մատամորոս քաղաքի մերձակայքում: Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխան երկու տարեկան էր:
Լուսանկարը, որը վկայում է Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին տիրող ճգնաժամի մասին, արել է Մեքսիկայում բնակվող լրագրող Ջուլիա Լե Դուքը: