Բա որ այսքանն անում էիք, փոքրիկ տորթիկն ինչո՞ւ չեք բերել Ձեզ հետ. ծննդյան շնորհավորանքներ քաղաքապետարանում
ՔաղաքականՔաղաքապետ Հայկ Մարությանն ուզում էր ամփոփել ավագանու նիստը, բայց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ընդհատեց նրան՝ հայտնելով, որ ասելիք ունի:
«Լավ բան եմ ասում: Քանի որ երեկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ծննդյան օրն էր, այսօր էլ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ծննդյան օրն է, եկեք շնորհավորենք երկու վարչական շրջանների ղեկավարներին: Ու տենց»,-ասաց Անին:
Ի պատասխան սրան` Մարությանն էլ արձագանքեց. «Տիկի´ն Խաչատրյան, բա որ այսքանն անում էիք, փոքրիկ տորթիկն ինչո՞ւ չեք բերել Ձեզ հետ»: