Ահա, թե ինչպես է Մարգարիտա Սիմոնյանը զվարճացել ամուսնու նախկին կնոջ հետ (տեսանյութ)
ԼուսանկարներRT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ներկա է գտնվել ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի և նրա նախկին կնոջ՝ դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայի փոքր դստեր՝ 9-ամյա Քսենիայի ծննդյան խնջույքին:
Զարմանալի այն է, որ 20 ավելի տարվա ամուսնությունից հետո հանուն Մարգարիտա Սիմոնյանի նախկին կնոջը լքած Քեոսայանին հաջողվել է ընկերացնել երկու կանանց։ Նրանք հաճախ են միասին ջերմ լուսանկարներ հրապարակում, որոնցից ակնհայտ է դառնում նրանց բարի-դրացիական հարաբերությունները։
Woman.ru-ի հրապարակած տեսանյութում (դիտեք՝ այստեղ) երևում է, թե Մարգարիտա Սիմոնյանն ինչ անկաշկանդ է զգացել ամուսնու մյուս ընտանիքի շրջապատում, ավելին՝ մի լավ զվարճացել, պարել ու ծիծաղել են միասին։
Հայտնի է, որ 39-ամյա Սիմոնյանն ու Խմելնիցկայան ընկերուհիներ են և հաճախ կարևոր իրադարձությունները միասին են նշում:
Նշենք, որ Տիգրան Քեոսայանն ու Ալյոնա Խմելնիցկայանն ունեն 2 դուստր: Իսկ Մարգարիտա Սիմոնյանի հետ ամուսնությունից ռեժիսորն ունի 2 երեխա և այժմ նախապատրաստվում են երրորդ երեխայի ծննդին: