Կառավարությունն արտոնություն տվեց 3 ընկերության, որոնցից մեկը «Շշի Մելոյինն» է
ՔաղաքականՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում երեք ընկերությունների արտոնություն տվեց: Հարցերը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Առաջին ընկերությունը «Մանուկյան կոնյակի գործարանն է» (պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին (Շշի Մելո):
Կառավարությունը բավարարեց այս ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար եւ սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը:
«Մանուկյան կոնյակի գործարանի» կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են խաղողի եւ մրգային գինիների, կոնյակի եւ մրգային օղիների արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակներում արդեն իսկ առկա է ընկերությունում կստեղծվի 42 նոր աշխատատեղ 260 հազար դրամ միջին աշխատավարձով:
Ընկերությունն այս ծրագրի շրջանակներում նախատեսում է ստեղծել 30 նոր աշխատատեղ:
Բացի այդ, կառավարությունը բավարարեց «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ի հայտը, որով ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատվում են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը:
Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության մեջ։
Ընկերությունում նախատեսվում է ստեղծել եւս 12 աշխատատեղ: