Կառավարությունը կավելացնի շտապօգնության բրիգադների թիվը
ՔաղաքականՀՀ կառավարության որոշմամբ կավելացվի Հայաստանի Հանրապետության տարածքում սպասարկվող շտապ բժշկական օգնության ծառայություններ մատուցող բրիգադների թիվը: Այս մասին «Շտապ բժշկական օգնություն» ծրագրին հավելյալ ֆինանսավորում հատկացնելու որոշման նախագիծը կառավարության հունիսի 27-ի նիստում ասաց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
««Շտապ բժշկական օգնություն» ծրագրում նախատեսվում է բնակչությանն առավել արագ և որակյալ շտապ բժշկական օգնության ծառայություններ մատուցելու նպատակով ավելացնել հանրապետության տարածքում սպասարկվող բրիգադների թիվը: Մասնավորապես,Երևան քաղաքում, որտեղ շտապօգնության հերթապահ խմբերի դեֆիցիտն ակնհայտ է»,- ասաց Ավանեսյանը:
Ծրագրի իրագործման համար կծախսվի հավելյալ 500 մլն դրամ: