«Լոռի»-ն նոր պաշտպան ունի
ՍպորտՎանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը հերթական համալրումն ունի:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Լոռի» է տեղափոխվել իսպանացի աջ պաշտպան Քրիստիան Խիմենես Ռոդրիգեսը:
22-ամյա իսպանացին Վանաձոր է եկել իսպանական «Ալկալա» թիմից, որտեղ հանդես է եկել «Լոռի»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի գլխավորությամբ:
Խիմենեսի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր: