Դատարանը մերժել է Արա Մինասյանին պաշտոնում վերականգնելու հայցը. armtimes.com
ՔաղաքականArmtimes.com-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, այսօր վճռել է մերժել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանին պաշտոնում վերականգնելու մասին հայցադիմումը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2018 թվականի հուլիսի 27-ի հրամանով Մինասյանին ազատել էր զբաղեցրած պաշտոնից: Դատական հայցի պահանջներն էին անվավեր ճանաչել այդ հրամանը եւ Արա Մինասյանին վերականգնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ ընկերության տնօրենի պաշտոնում:
Ավելի վաղ՝ հունիսի 7-ին, դատարանը՝ դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ, բավարարել էր Մինասյանի մեկ այլ հայցադիմումը, որով նա առողջապահության նախարարից պահանջել էր հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները եւ ներողություն խնդրել:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենը պաշտոից ազատվել էր հաստատությունում իրականացված ուսումնասիրություններից հետո: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնաբերված չարաշահումներին անդրադարձել էր ֆեյսբուքյան ուղիղ եթերով՝ այն վերնագրելով «Տուշոնկեքի մասին»: Ենթադրյալ չարաշահումների առթիվ հարուցված է քրեական գործով, որով Մինասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:
Առողջապահության նախարարի ներկայացուցիչը հայտարարել էր, որ հերքում տալու եւ ներողություն խնդրելու մասին դատարանի վճիռը կբողոքարկվի վերաքննիչ ատյանում:
Մանրամասները` սկզբնաղյբուր կայքում: