Վլադիմիր Պուտինը խոսել է իրեն փոխարինողի մասին
RussiaՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Financial Times պարբերականին տված հարցազրույցում խոսել է իրեն փոխարինողի մասին:
«Իրավիճակը փոխվում է, փոխվում են մարդկանց հանդեպ որոշակի պահանջները: Եվ առանց ծամածռության եւ չափազանցնելու ասեմ, որ վերջին հաշվով որոշում պետք է ընդունի Ռուսաստանի ժողովուրդը: Ինչ էլ որ անի գործող նախագահը, ում էլ որ ներկայացնի, վերջին խոսքը ժողովրդինն է, Ռուսաստանի Դաշնության քաղաքացունը»,- ասել է ՌԴ ղեկավարը` պատասխանելով հարցին:
Խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ համաձայն չէ իր ամերիկացի գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի որոշ հայացքների հետ, սակայն նրան տաղանդավոր մարդ է համարում:
«Պարոն Թրամփը կարիերային քաղաքական գործիչ չէ: Ես չեմ ընդունում նրա շատ հայացքներ, երբ գործը հասնում է խնդրի լուծմանը: Սակայն գիտե՞ք՝ ինչ եմ մտածում: Կարծում եմ՝ նա տաղանդավոր մարդ է, նա շատ լավ գիտի, թե ինչ են ընտրողներն իրենից ակնկալում»,- ասել է Պուտինը: