Փինկի երկրպագուհին ծննդաբերել է համերգի ընթացքում (լուսանկարներ)
OtherԱմերիկացի հայտնի երգչուհի Փինկի համերգը բավական անսպասելի ավարտ է ունեցել։ Աստղը ելույթ է ունեցել Լիվերպուլի «Էնֆիլդ» ստադիոնում, որին մասնակցել է նաեւ երգչուհու հավատարիմ հղի երկրպագուն՝ 32-ամյա Դենիս Ջոնսը։ Նա հղիության 36-րդ շաբաթում է եղել։
Ինչպես հայտնում է ВВС-ն, հենց Փինկը բեմ է բարձրացել ու սկսել ելույթը, Դենիսը չորս րոպե անց աղջկա է լույս աշխարհ բերել։ Ամեն ինչ այնքան արագ է տեղի ունեցել, որ Փինկը չի հասցրել մինչեւ վերջ կատարել առաջին երգը։
Baby Dolly Pink Born at @Anfield Whilst watching @Pink concert! Mum and Baby are doing Amazing, thank you to the amazing paramedics that deliverd her! @LFC @LivEchonews #LiverpoolBaby #Liverpool ❤❤ pic.twitter.com/8W9ZnzNHXk
— Chloe Dryhurst (@dryhurst_chloe) 25 июня 2019 г.