00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի տարածքը մանրակրկիտ ախտահանել է․ խոսնակԿարանտինային մարքեթինգը Հայաստանում. կորոնան և հայկական բրենդներըԿորոնավիրուսը բանակում նոր կարգով սնունդ մատուցող կազմակերպությունների համար ծանր պայմաններ է ստեղծել․ Տոնոյան «Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից մի քանիսի մոտ ախտորոշվել է COVID-19«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ամբողջությամբ կդատարկվի և կզբաղվի միայն կորոնավիրուսով վարակվածների բուժմամբ. նախարար (տեսանյութ) Արսեն Թորոսյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂՕրավարձով աշխատողների երեխաները ապրիլի 10-ից կստանան 26500 դրամ միանվագ օգնությունՓաշինյանը՝ բազմաթիվ քաղաքացիների կողմից ստացած նամակների մասին Ինքնամեկուսացման ցուցում ունեցող քաղաքացիներն այսօրվանից կստանան ճշգրտող զանգեր. Տիգրան Ավինյան Այսքան հանգիստ մի վերաբերվեք կորոնավիրուսին. Փաշինյանի խնդրանքը` քաղաքացիներին

Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել

ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննություն է տարվում՝ Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մեղադրանք է առաջադրվել համայնքի նախկին ղեկավարին, «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին և «Բարեկարգում» տնօրինության  բյուջետային հիմնարկի տնօրենին:

Էջմիածնի համայնքապետարանում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործը հարուցվել է՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա:

 

Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար։

Առերևույթ չարաշահումներն արձանագրվել են 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. հուլիսի 30-նն ընկած ժամանակահատվածում:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Էջմիածնի համայնքապետարանից կատարված յուրացման 7 դրվագ, պարզվել առերևույթ կատարված յուրացումների մեխանիզմը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավարը, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հետ իր կապերով պայմանավորված, անձնական շահագրգռվածությունից ելնելով և ընդառաջելով ԵԿՄ Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամներից մեկի խնդրանքին, բանավոր ցուցում է տվել նշված համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին՝ իր մատնանշած անձին գրանցել որպես համայնքապետարանի աշխատող: Արդյունքում՝ նա որպես հիմնարկի տեղամասի պահակ աշխատանքի է ընդունվել, նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, սակայն նրա կողմից փաստացի այդ աշխատանքը չկատարելու, այլ դրա փոխարեն «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում, համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 4.489.327 ՀՀ դրամ:

Բացի այդ, Էջմիածին քաղաքային համայնքի ղեկավարը բանավոր ցուցում է տվել նշված համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակարանային կոմունալ վարչություն»   բյուջետային հիմնարկի պետին՝ ԵԿՄ Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամին  գրանցել որպես համայնքապետարանի աշխատող, որի արդյունքում վերջինս, որպես վարչության տրասնպորտի բաժնի հերթապահ վարորդ, աշխատանքի է ընդունել ԵԿՄ նշված անդամին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն նա աշխատանքի չի հաճախել, և փաստացի «Երկրապահ Կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարաշրջանի գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում համայնքապետարանի բյուջեից  որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 2.193.692 ՀՀ դրամ:

Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարն իր ընտանիքի վարորդին աշխատանքի դիմաց վճարելու համար «Բարեկարգում»  տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին իրենց անձնական վարորդին որպես համայնքապետարանի աշխատող գրանցելու բանավոր ցուցում է տվել, որի արդյունքում նա նշանակվել է որպես  կազմակերպչական և սպասարկման բաժնի աշխատակից՝ քաղաքապետի վարորդ, ապա՝ ավագ վարորդ և նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր: Սակայն վերջինս փաստացի իր այդ աշխատանքը չի կատարել, այլ համայնքի ղեկավարի ընտանիքի անդամների վարորդը հանդիսանալու պարագայում, որպես աշխատավարձ համայնքապետարանի բյուջեից նրան վճարվել է ընդհանուր 4.838.590 ՀՀ դրամ, ինչպես նաև ապահովագրական ընկերությանը վճարվել է  ընդհանուր 705.640 ՀՀ դրամ բժշկական ապահովագրության վճար՝  Էջմիածնի քաղաքային համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 5.544.230 ՀՀ դրամի նյութական վնաս:

Համայնքի ղեկավարը, հաշվի առնելով, որ իր վարորդին աշխատեցնում է որպես իր ընտանիքի վարորդ, նրա փոխարեն իրեն փաստացի անձնական վարորդի ծառայություններ մատուցողին աշխատանքի դիմաց վճարելու համար «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին գրավոր կարգադրություն է տվել՝ իր անձնական վարորդին նույն վարչության պետի տեղակալ նշանակելու վերաբերյալ: Արդյունքում՝ վարչության պետի հրամանով վարորդը նշանակվել է որպես  վարչության պետի տեղակալ, ապա՝ մեկ այլ հրամանով՝ նշված վարչության պետի 1-ին տեղակալ, սակայն վերջինս այդ աշխատանքը չի կատարել, այլ փաստացի համայնքի ղեկավարի անձնական վարորդը լինելու պայմաններում համայնքապետարանի բյուջեից նրան որպես աշխատավարձ վճարվել է ընդհանուր 8.887.517 ՀՀ դրամ: Բժշկական ապահովագրության ընդհանուր 685.410 ՀՀ դրամը ևս վճարվել է համայնքի բյուջեից՝ համայնքին պատճառելով ընդհանուր 9.572.927 ՀՀ դրամի  նյութական վնաս:

Բացի այդ, Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարն իր հոր՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տանը պահվող կենդանիների հետ աշխատանքներ իրականացնելու և դրա դիմաց վարձատրելու  համար բանավոր ցուցում է տվել «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին աշխատանքի ընդունել նախկինում որպես աղբաթափ բանվոր աշխատած անձին, որի արդյունքում վարչության պետն իր ղեկավարած հիմնարկում որպես փողոցի հավաքարար աշխատանքի է ընդունել  համայնքի ղեկավարի կողմից մատնանշած անձին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չի կատարվել, այլ փաստացի, Մանվել Գրիգորյանի առանձնատանը որպես կենդանիների խնամող աշխատելու պայմաններում, նրան որպես աշխատավարձ համայնքապետարանի բյուջեից վճարվել է ընդհանուր 1.219.362 ՀՀ դրամ:

Բացի այդ,  համայնքի ղեկավարն իր հորը՝ Մանվել Գրիգորյանին մշտապես ուղեկցող և անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձի վարձատրությունն ապահովելու նպատակով բանավոր ցուցում է տվել  «Բարեկարգում» բյուջետային հիմնարկի տնօրենին՝ նրան գրանցել որպես համայնքապետարանի աշխատող:

Արդյունքում՝ նշված հիմնարկի տնօրենն անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձին ընդունել է աշխատանքի՝ որպես իր ղեկավարած հիմնարկի զոդող, նույն օրը նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չկատարելու, այլ փաստացի համայնքի ղեկավարի հոր՝ Մանվել Գրիգորյանի անվտանգությունն ապահովող աշխատակից լինելու պայմաններում, համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 440.153 ՀՀ դրամ:

Համայնքի ղեկավարի անչափահաս երեխաները ներառվել են նշված համայնքապետարանի աշխատակիցների բժշկական ապահովագրության ծառայությունների մատուցման փաթեթում, սակայն նրանց համար նախատեսված 2013-2018թթ. տարեկան ապահովագրավճարները՝ ընդհանուր 876.440 ՀՀ դրամ, համայնքի ղեկավարի կարգադրությամբ, ապահովագրական ընկերությանը վճարվել է համայնքապետարանի բյուջեից:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա  Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

«Բարեկարգում» տնօրինության  բյուջետային հիմնարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ «Բնակարանային կոմունալ վարչություն»   բյուջետային հիմնարկի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ):

Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարի, «Բարեկարգում» տնօրինության  բյուջետային հիմնարկի տնօրենի և «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Համայնքին պատճառված վնասը նախաքննության ընթացքում մասամբ վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ խոսքը Էջմիածնի նախկին քաղաքապետ, Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի մասին է։

 

Լրահոս
2 Ապր
Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի տարածքը մանրակրկիտ ախտահանել է․ խոսնակԿարանտինային մարքեթինգը Հայաստանում. կորոնան և հայկական բրենդներըԿորոնավիրուսը բանակում նոր կարգով սնունդ մատուցող կազմակերպությունների համար ծանր պայմաններ է ստեղծել․ Տոնոյան «Կոճապղպեղը չի պաշտպանում կորոնավիրուսից»․ ԱՀԿ«Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից մի քանիսի մոտ ախտորոշվել է COVID-19Արայիկ Գրիգորյանը բնակիչներին հատկացրել է բարձր տեսակի սպիրտ՝ որպես կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջարկել է աղոթել ԶԼՄ-ների աշխատակիցների համար «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ամբողջությամբ կդատարկվի և կզբաղվի միայն կորոնավիրուսով վարակվածների բուժմամբ. նախարար (տեսանյութ) Պրեմիերա․ Мот - "Словами с привкусом Мёртвого моря"Որ ՓՄՁ-ները կվարկավորվեն. պետությունը օգնության ձեռք է մեկնումԱրցախում բնակվող 440 միայնակ քաղաքացիներին պետությունը տրամադրում է մեկ ամսվա պարենամթերք Ապրիլի 2-ը նաև խաղաղության գնահատման, խաղաղությունը որպես բացարձակ արժեք դիտարկելու ամսաթիվ է․ Աննա ՀակոբյանԱրսեն Թորոսյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂՕրավարձով աշխատողների երեխաները ապրիլի 10-ից կստանան 26500 դրամ միանվագ օգնությունՓաշինյանը՝ բազմաթիվ քաղաքացիների կողմից ստացած նամակների մասին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հակահամաճարակային միջոցառումներ է իրականացրել Չարենցավանում (տեսանյութ)Հակացուցված է պարտությունը, պետք է մեր տեղն ու դերն ամրապնդենք աշխարհում․ Արցախի պետնախարար Ինքնամեկուսացման ցուցում ունեցող քաղաքացիներն այսօրվանից կստանան ճշգրտող զանգեր. Տիգրան Ավինյան Անհեթեթ բան է, ո՞ւմ պետք է գաղտնալսել, պետությունը վաղուց գաղտնալսելու, հետևելու իրավասություն ունի Այսքան հանգիստ մի վերաբերվեք կորոնավիրուսին. Փաշինյանի խնդրանքը` քաղաքացիներին Գարեգին Բ-ն հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակինԿորոնավիրուսի պատճառով տնտեսական հաղթանակների տեմպերը կկորցնենք. Փաշինյանը մանրամասնում էԱրցախի պետական հիմնարկներում կազմակերպվել են կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներ Աշոցքի և Ամասիայի ավտոճանապարհները դժվարանցանելի են. Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Ապրիլյան պատերազմը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը. Փաշինյան (տեսանյութ)Արցախում տեղի են ունցել բարձր որակի ընտրություններ․ Նիկոլ ՓաշինյանՇիրակի մարզպետի առաջարկով հրաժարվեցին պարգևավճարից․ այն կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին Բագրատաշենի սահմանային հսկիչ կետն ախտահանվում է (տեսանյութ) Վթար Սևան-Սեմյոնովկա-Դիլիջան ավտոճանապարհին Վիրահայոց թեմի հետևորդները Սբ. Զատկի պատարագը կարող են լսել եկեղեցիների բակից Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 92 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 663-ի Մեկնարկել է կառավարության նիստը․ ՈՒՂԻՂՍերժ Սարգսյանի գրասենյակը քառօրյա պատերազմի մասին տեսանյութ է հրապարակել Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 277 քաղաքացի․ Ermenihaber Արցախի ընտրատեղամասի մոտ վիճաբանության դեպքով ԱՀ ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում ՀՀԿ 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են ստացվել Ռուսաստանից եւ Չինաստանից Բոլորին անուն առ անուն հիշում ենք․ Արայիկ ՀարությունյանԱրմեն Սարգսյանը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին (լուսանկարներ)Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին (տեսանյութ) Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է․ ՀՀ ԱԳՆ Օրվա խորհուրդըԱստղագուշակ՝ ապրիլի 2-ի համարԺամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Նորքի ինֆեկցիոն 50-ից բարձրերին չեն ներգրավում աշխատանքի«Հրապարակ». Ով է աջակցելու Մասիս Մայիլյանին 2-րդ փուլում«Հրապարակ». Չնայած միջազգային կառույցների հորդորներին՝ ՀՀ-ում անշեղորեն նվազեցնում են ազատություններն ու իրավունքները«Փաստ»․ Տնտեսական բալանսը լիովին խախտվել է«Ժողովուրդ». Ինչո՞ւ չենք նկատում քաղաքապետի ու Առողջապահության նախարարության համագործակցություն«Փաստ». Արցախի խորհրդարանի «քաղաքական քարտեզը»«Հրապարակ». Սամվել Բաբայանը բարձր պաշտոնի դիմաց կարող է չաջակցել Մայիլյանին
Ամենադիտված
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպք«Սրան պետք ա ստորացնենք, տարեք զուգարան». Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին. Forrights.am Ես խոսքեր չունեմ արտահայտելու իմ ցավը կնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ. Լևոն ԱրոնյանՆոր մանրամասներ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներիցԼևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը (տեսանյութ)Մարզահամերգային համալիրը վերածվել է հիվանդանոցի (լուսանկարներ)Ադրբեջանական գնդակոծությունից վիրավորված 16-ամյա տղայի վիճակը ծանր է Երեխաս թունավորվել է «Երևան Սիթի» սուպերմարկետից գնած սննդից․ քաղաքացին տեսաուղերձով ահազանգում էԿորոնավիրուսով հաստատված դեպքերից 2-ը նոր են` բերված արտասահմանից. պարզվում է շփման շրջանակըԿորոնավիրուսի վարակման աղբյուր հանդիսացող կարի արտադրամասն այլևս բացահայտված է (տեսանյութեր)
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսիցՈվ է մետրոյում վարչապետի վրա պատռած բուկլետ նետող աղջիկը (լուսանկարներ)Զույգն օրը ցերեկով սեքսով է զբաղվում Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ (տեսանյութ)Աղջիկը պատռում է «Այո»-ի բուկլետն ու շպրտում Փաշինյանի վրա (տեսանյութ) Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպքԴպրոցական աղջիկները սոցցանցերի միջոցով զբաղվել են մարմնավաճառությամբ (լուսանկար)Ունենք նոր կորոնավիրուսի ներքին փոխանցման առաջին դեպքը. վարակաբան Վարչապետը ցուցադրել է 9000 $ արժողությամբ նոր ժամացույցը (լուսանկար)
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսիցՏեսանյութ՝ նրանց համար, ովքեր պնդում են, թե փողոցային շները անվտանգ ենՈվ է մետրոյում վարչապետի վրա պատռած բուկլետ նետող աղջիկը (լուսանկարներ)Զույգն օրը ցերեկով սեքսով է զբաղվում Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ (տեսանյութ)Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Աղջիկը պատռում է «Այո»-ի բուկլետն ու շպրտում Փաշինյանի վրա (տեսանյութ) Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՀայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպք