Ակնհայտ է, որ Միքայելյանը նիստերին չի գալիս, բայց ինչու՝ չգիտեմ. Արարատ Միրզոյան
Political«Ես տեղեկություն չունեմ, որ Սասուն Միքայելյանը որոշել է մանդատը վայր դնել»,-անդրադառնալով այս մասին տարածված լուրերին՝ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Նա նկատեց, որ նման տեղեկությունները տարածվում են լրատվամիջոցներով, և կարծես հենց ԶԼՄ ներկայացուցիչներն են դրանք օրակարգ բերում, ապա իրեն հարցնում՝ տեղյա՞կ է դրանից։ Միրզոյանն ասաց, որ իր և Միքայելյանի հարաբերություններն ամենևին չեն սրվել․ «Ակնհայտ է, որ Միքայելյանը նիստերին չի գալիս, բայց ինչու՝ չգիտեմ, բայց ամեն անգամ նիստին չգալու համար չենք կարող մտածել, որ մանդատն ուզում է վայր դնել»,-ասաց Միրզոյանը։