Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia Start of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network report EU mission presented situation in Gegharkunik to French delegation Former Argentine Ambassador to Armenia awarded commemorative medal by Armenian Ministry of Foreign Affairs Nikol Pashinyan: Highways, railways, pipelines, cables must enter Turkey from Azerbaijan via Armenia Israel cancels Washington visit after US allows UN Security Council to pass resolution demanding a ceasefire in Gaza 

Մեզ պետք է նոր քաղաքացիական բևեռ, որը կկռվի ոչ թե անցյալի դեմ, այլ՝ ապագայի համար. Վահե Հովհաննիսյան

Political

Որքան էլ ոչ ստանդարտ լինի Հայաստանի իրականությունը, մի բանի իրավունք մենք հաստատ չունենք՝ պարզունակ պատկերացումների։ Ինչ զարգացումներ էլ լինեն այս էքսպերիմենտալ փուլում, պարզունակությունն այն շռայլությունն է, որը մենք որևէ պարագայում իրավունք չունենք մեզ թույլ տալու։ 

Հայաստանում իրոք տեղի են ունեցել մեծ ծավալի փոփոխություններ և, դատելով ընթացքից, սպասվում են շատ ավելի լուրջ ծավալներ։ Փոխվում են մարդիկ, փոխվում են հարաբերությունները, սպասումները։ Հայաստանի շուրջ ընդհանրապես խոսք կարող է լինել նոր քաղաքական քարտեզի ձևավորման մասին։

Հայաստանի չանցնող շոկը

Մեկ տարի անց դեռևս չի անցնում ներհայաստանյան շոկը։ Մեկ տարին քիչ ժամանակ չէ, և եթե մթնոլորտը չի դառնում կայուն, զարգացման միտումներով, ուրեմն ինչ-որ կարևոր բան սխալ է գնում։

Հները չեն հասկանում՝ ինչ կատարվեց, նորերը չեն հասկանում՝ ինչ անել, հասարակությունը չի հասկանում՝ ինչ է լինելու։ Երկիրն ապրում է շոկային իներցիայի պայմաններում։

Այս իրականությունն ունի ծանրացնող մեկ այլ վտանգավոր բաղադրիչ՝ քաղաքական դաշտի կազմալուծումը, որից դուրս գալու ելքեր առայժմ չեն գտնվում։ Իսկ դա նշանակում է, որ պետությունը բաց է բոլոր վտանգավոր գաղափարների և բոլոր վտանգավոր զարգացումների համար։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ ներքին տոքսիկ շրջանակների և դրսի՝ մեր անկայունությամբ շահագրգիռ ուժերի վտանգավոր ազդեցությունը ուժեղանում է։ Եվ մեծանում է նրանց «արդյունավետ համագործակցության» հնարավորությունը։ Արտաքին մարտահրավերներին համարժեք չենք, ներսում չենք նկատում նոր մարտահրավերները, զուգահեռ՝ միտումնավոր, թե չիմացությամբ, ինքներս մեր ձեռքով ստեղծում ենք նորերը։

Տեղական արտադրության մարտահրավերներ

Բազմաթիվ հին ու նոր խնդիրներին վերջին տարում մենք ավելացրել ենք ինքներս մեր ձեռքով ստեղծած նոր մարտահրավերներ, որոնք պայմանական կարելի է բաժանել երեք մեծ խմբի։

1. Նոր Հայաստանը սկսում է նույնականացվել չաշխատող Հայաստանի հետ։ Պետության շարժիչը չի աշխատում։

2. Արցախի հետ հրապարակային անջրպետը։

3. Անցյալի հետ չդադարող պատերազմը։ Նոր իշխանությունները ապագայի, ասել է թե՝ զարգացման կռիվը, ստորադասում են անցյալի հետ կռվին։

Այսքանով հանդերձ կա մի հանգամանք, որը ես կկոչեմ «երկար լեզվի ֆենոմեն»։ Նոր իշխանության լեզուն օբյեկտիվորեն երկար է։ Եվ այն իր ռեալ աշխատանքի բացակայությունը, բոլոր ձախողումները փոխհատուցում է՝ հասարակությանը պարբերաբար հիշեցնելով նախորդ երկար տարիների ընթացքում ձևավորված բարքերն ու անարդարությունները, համեմված՝ լավ հորինված ու ներարկված լեգենդներով։ Ու դա աշխատում է։ Սա առաջին հայացքից կարող է փակուղի թվալ և հուսահատ անել հասարակության պրոգրեսիվ հատվածին։ Նորերը սխալներ են թույլ տալիս, իսկ ցանկացած փորձ՝ դրա դեմն առնելու, հանդիպում է իշխանության կազմակերպած արշավին, թե՝ ուզում են վերադարձնել հինը։ Իրոք ստացվում է փակուղի՝ դեպի առաջ դուռը փակել է նորը, դեպի հետ՝ հասարակությունը՝ բոլորս։ Ինչպե՞ս գտնել լուծումը։

Հեռանկար Հայաստանի համար

Նոր հասարակական մտքի և նոր հասարակական բևեռի ձևավորումն այլևս կախված չէ որևէ մեկի ցանկությունից։ Սա նույնպես նոր իրողություն է։ Իրականությունն է ստիպում դրա կայացումը։ Հնի հետ անվերջ կռիվը և տապալվող ներկան բնականորեն կենսական պահանջ են դարձնում նոր՝ ապագային միտված բևեռի ձևավորումը։

Այս բևեռը, այս շարժումը պետք է կառուցվի «ավելի նոր Հայաստանի» գաղափարի վրա։

Ավելի նոր Հայաստանն է նոր հանրային մտքի տեսլականը։ Օբյեկտիվորեն մերժված հնի ու խիստ անորոշ, ռիսկային ներկայի պայմաններում կենսական անհրաժեշտություն է դառնում «Ավելի նոր Հայաստանի» գաղափարի ուժեղացումը, որը ենթադրում է պետության մոդեռնիզացիա, գրագետ կառավարում, ներքին համերաշխություն։

Դա միակ մոդելն է, որը հնարավորություն կտա պայմանական ասած հին և նոր Հայաստանների՝ կարող ու պրոգրեսիվ անձանց ջանքերը համատեղելու։ «Հին» Հայաստանում կան մեծ փորձի և գրագիտության պաշարով մարդիկ՝ ճիշտ այնպես, ինչպես և «նոր Հայաստանում», և կա խնդիր՝ ջնջելու նրանց միջև արհեստականորեն գծված այդ բաժանումը։ Հենց այդ դաշտում է հնարավոր իշխանության ներսի սոլիդ անձանց և իշխանությունից դուրս գտնվողների միասնական օրակարգը, գոնե՝ ռիսկերի գնահատման հարցում։ «Ավելի նոր Հայաստանի» գաղափարի շրջանակներում է միայն հնարավոր տարբեր սերունդների ու տարբեր մոտեցումների համատեղումը, հիմնված՝ գրագիտության և պրոգրեսի վրա։

Մեզ պետք է նոր քաղաքացիական բևեռ, որը կկռվի ոչ թե անցյալի դեմ, այլ՝ ապագայի համար։

Այդ նոր բևեռը, նոր հոսանքը պետք է կառուցված լինի հետևյալ սկզբունքների վրա.

1. Երկրի մոդեռնիզացիա և զարգացման գրագետ, մշակված ծրագրեր։ Մենք ուշանում ենք. պետք են հստակ բարեփոխումների հայեցակարգեր, անելիքի, քայլերի և արդյունքների հստակ ժամանակացույց։

2. Ներքին համերաշխություն, բոլոր կարող ուժերի համախմբում

3. Հայաստանի և Արցախի միասնական անվտանգության համակարգ, Հայաստանի ու Արցախի, սփյուռքի խորը ինտեգրացիոն նոր համակարգ։

4. Հայաստանը չունի ռեսուրս՝ հնի վերադարձի կամ անորոշ ներկայի։ Միակ պահանջարկված տենդենցը գործնական առաջընթացի և քաղաքակրթական պրոգրեսի գաղափարն է։

Հայաստանի ու Արցախի, Հայաստանի և սփյուռքի միասնականության կողքին այսօր շատ կարևոր է՝ «հին ու նոր Հայաստանների» միավորման գրագետ և արդյունավետ մի գործընթաց սկսել, որը թույլ կտա մեր առավել օգտակար մարդկային ռեսուրսները միավորել՝ հանուն բարդացող խնդիրների լուծման։ Հայաստանն ունի մեկ տարբերակ. այս բարդ տարածաշրջանում պետք է դառնալ ժամանակակից զարգացող պետություն՝ նոր գաղափարներով, նոր լուծումներով, նոր մթնոլորտով։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”State Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers Former Argentine Ambassador to Armenia awarded commemorative medal by Armenian Ministry of Foreign AffairsFormer Senegalese PM concedes defeat to opposition candidate day after presidential voteHamas chief, Iran FM meet in TehranCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsCatherine, Princess of Wales, has become an increasingly important member of the royal familyJustice minister on returning Azerbaijani who crossed Armenia border: Political decision enabling correct positioningRussia supplies oil to North Korea as UN sanctions regime nears collapse, Financial TimesTwo people saved from water after Baltimore bridge collapse, rescuers continue search operationHaiti’s leader to resign as gangs run rampant through country engulfed in crisisTurkey detains 147 people over alleged Islamic State tiesHow to help civilians impacted by the Israel-Gaza conflictEU, West supporting Ukraine based on its own interests, BorrellNikol Pashinyan: Highways, railways, pipelines, cables must enter Turkey from Azerbaijan via Armenia
Most Popular