00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Քայլի Ջենները ներկայացրել է դիզայներական կոշիկների հավաքածուն (լուսանկարներ)Քիմ և Քլոե Քարդաշյանների` լողազգեստով ֆոտոշարքըԿիսամերկ Բելլա Հադիդը՝ նոր ֆոտոշարքումԿրակոցներ Շենգավիթում. վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել էՆոր ու գեղեցիկ Շիրազի փողոցը նվեր է գյումրեցիներին. բացմանը ներկա էր վարչապետը Հրազենային վիրավորում ախտորոշմամբ Աբովյանի հիվանդանոց են տեղափոխվել 2 անչափահաս տղաներՀոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան Վարչապետի մոտ եկած տարեց կնոջը ոստիկանը քաշքշելով հեռացրեց (տեսանյութ) Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարները՝ Իտալիայից

Նոր իրավիճակ՝ Ճվճվ Արոյի որդու՝ երկու ոստիկանի կյանք խլած վթարի գործով

1in.am-ը գրում է․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Հարություն Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց Ճվճվ Արոյի որդի Սարգիս Վարդանյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունվարի լույս 8-ի գիշերը՝ ժամը 4 -ն անց 40-ի սահմաններում, վարելով իրեն վստահված «BMW-X6» ավտոմեքենան, չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ Սարգիս Վարդանյանը երկու ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով՝ Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտա:

«Տոյոտային» բախվելուց հետո Սարգիս Վարդանյանի մեքենան բախվել է նաև գովազդային վահանակին, վնասել է այն ու կանգ է առել: Սարգիս Վարդանյանը լքել է դեպքի վայրն ու հեռացել է:

Ոստիկանության ծառայողներ Արեգ Դավթյանն ու Խաչիկ Գասպարյանը վթարի հետևանքով մահացել են:

Վթարից որոշ ժամանակ անց «Նաիրի» բ/կ է դիմել 44-ամյա Սուրեն Մ.-ն, հայտնել է, թե մարմնական վնասվածք է ստացել վթարի հետևանքով, քանի որ ինքն է եղել ոստիկանների մահվան ելքով վթարի մասնակից ««BMW-X6» մեքենայի ղեկին:

Կարճ ժամանակ անց պարզվել է, որ քաղաքացին ինքն իր նկատմամբ «սուտ մատնություն» է կատարել՝ Ճվճվ Արոյի որդու կատարած վթարը վերցնելով իր վրա:

Նույն օրը Սարգիս Վարդանյանը ձերբակալվել է:

Սարգիս Վարդանյանի վարած «BMW»-ի մեջ հայտնաբերվել են ռուսական ու հայկական համարանիշեր:

Սարգիս Վարդանյանի խափանման միջոցը կալանավորումն է: Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը վթարի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է՝ եթե մեղավոր է, պատրաստ է պատասխանատվության ենթարկվել, սակայն ինքն իրեն մեղավոր չի ճանաչում:

Դեպքի պահին ոստիկանական «Տոյոտայի» ղեկին գտնված ու կարմիր լույսի պայմաններում խաչմերուկ մուտք գործած Արեգ Դավթյանի մասով նախաքննական փուլում քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Ա. Դավթյանի մահվան կապակցությամբ:

Նախորդ դատական նիստում դատարանը, կողմերի համաձայնությամբ, ավարտված համարեց գործում առկա փաստաթղթերի և այլ ապացույցների հրապարակումն ու հետազոտումը:

Այս նիստում դատարանն անցավ իրեղեն ապացույցների հետազոտմանը:

Նիստի սկզբում գործի քննությանը ներգրավվեց ամբաստանյալի շահերի ևս մեկ պաշտպան՝ փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը: Այսպիով՝ դատարանը որպես ամբաստանյալի շահերի պաշտպան ներգրավել է արդեն երեք պաշտպանների:

Փաստաբան Ջաղինյանը ի սկզբանե եղել է Սարգիս Վարդանյանի շահերի պաշտպանը, ներկայումս նա դատական նիստերին չի ներկայանում, բայց ամբաստանյալը նրանից չի հրաժարվել, նա մնում է ամբաստանյալի շահերի պաշտպանը:

Իր ուրույն ձեռագրով ամբաստանյալի շահերի պաշտպանությունն իրականցնում է փաստաբան Հ. Մարտիրոսյանը, որ նախկինում դատախազ է եղել ու դատախազական ոճը փորձում է համակցել պաշտպանական գործելաոճին:

Նախորդ նիստերից մեկում ընդվզելով դատական քննության տևականության դեմ՝ ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը պահանջեց, որ նիստերն ավելի հաճախակի նշանակվեն: Դատարանն ընդառաջեց ամբաստանյալի պահանջին՝ մեծ ծանրաբեռնվածության պայմաններում հնարավորություններ գտնվեցին մեկ շաբաթում նույնիսկ երկու նիստ նշանակելու:

Արդեն երեք պաշտպան ունենալու պարագայում ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը, վերջին նիստերին առավել ակտիվություն ցուցաբերելով ու ոչ միշտ համաձայն լինելով պաշտպանի մարտավարությանը, սկսել է իր պահանջները դնել պաշտպանի առաջ: Պաշտպան Հ. Մարտիրոսյանը ստիպված է լինում ավելի հաճախ կրկնել, թե կաշկանդված է իր պաշտպանյալի դիրքորոշումով ու չի կարող այդ դիրքորոշմանը դեմ գնալ:

Կողմերը դիրքորոշում հայտնեցին քրեական գործում առկա իրեղեն ապացույցներն ու լազերային սկավառակները հետազոտելու ձևաչափը որոշելու վերաբերյալ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Բալոյանը նախորդ նիստում էր դիրքորոշում հայտնել՝ ասելով, թե չեն վիճարկում, որ տուժողի մեքենան է խաչմերուկ մուտք գործել կարմիր լույսի տակ, ու անհրաժեշտ չեն համարում տեսաձայնագրությունները դատարանում նորից դիտել, վթարված մեքենաներն էլ հատուկ պահպանվող տարածքում զննել. «Կարծում եմ՝ լրացուցիչ ժամանակ վատնելու կարիք չկա…»:

Դատական այս նիստում ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը միանշանակ պնդեց, որ իրեղեն ապացույցներն ու լազերային սկավառակները չի ցանկանում դատարանում զննել, թող դրանք համարվեն զննված ու հետազոտված, որպեսզի դրանց վրա ժամանակ չծախսվի:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Հ. Մարտիրոսյանը փորձեց մանրամասնել՝ կոնկրետ ո՞ր սկավառակների մասին է խոսքը, բայց հետո ստիպված նշեց, որ միանում է իր պաշտպանյալի դիրքորոշմանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Բալոյանը մեկ անգամ ևս պնդեց իր դիրքորոշումը՝ ասելով. «Ինչքան տեսանյութ կա, բոլոր կողմերից երևում է, որ ամբաստանյալը դեպքի պահին խաչմերուկ է մտնում կանաչ լույսի տակ, տուժողը՝ կարմիր լույսի տակ, մենք դա չենք վիճարկում»:

Դատարանը, կողմերի կարծիքները լսելով, իրեղեն ապացույցներն ու լազերային սկավառակները համարեց հետազոտված:

Դատարանը կողմերի հետ քննարկեց վկաներին դատարան հրավիրելու եղանակները:

Դատակոչված է 12 վկա: Կողմերն առաջարկեցին վկաներին առաջիկա նիստին ծանուցել հեռախոսազանգերով, զուգահեռ բոլոր վկաների վերաբերյալ հարցում կատարել ՍԷԿՏ համակարգով՝ ստուգելու համար նրանք Հայաստանո՞ւմ են, թե հատել են ՀՀ պետական սահմանը:

Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը հարցրեց. «Հնարավո՞ր է, որ դատարան չեկող վկաների նախաքննական ցուցմունքները հրապարակվեն»:

Նախագահողը պարզաբանեց, որ վկաների նախաքննական ցուցմունքները հրապարակելու վերաբերյալ քննարկում կարող է լինել, երբ դատարանը սպառի նրանց հարցաքննությունը դատարանում իրականացնելու բոլոր միջոցները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս
26 Օգոս
Քայլի Ջենները ներկայացրել է դիզայներական կոշիկների հավաքածուն (լուսանկարներ)Սևան-Երևան մայրուղու վրա ավտոմեքենա է այրվում Ժողովորդ ջան, պողոսներ, էլ չփակեք փողոցներ. Աշոտյանը ոտանավոր է գրել Փաշինյանի մասինՔիմ և Քլոե Քարդաշյանների` լողազգեստով ֆոտոշարքըՓաշինյանը ներկայացրել է Գյումրիի օրվա ամփոփումը Կիսամերկ Բելլա Հադիդը՝ նոր ֆոտոշարքում26-ամյա երիտասարդը փորձել է նետվել Կիևյան կամրջից Կինը 8-ամյա երեխային շղթայով կապել է բազմոցին «Լիդիանի» կողմից Ամուլսարի հանքի շահագործման արտոնագրի ստացումը եղել է օրենքի խախտումովՇենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էԿրակոցներ Շենգավիթում. վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել էԱյգում օրգիա իրականացնելու համար ձերբակալել են վեց թոշակառուի «Հայաստանի մարզպետներից ոչ ոք չի ծխում»․ Փաշինյանը գրառում է արել Թրամփը հաստատել է, որ «G7»-ի գագաթաժողովում Ռուսաստանի վերադարձի հարցը քննարկվել է Բոլոր հրդեհների մեջ ես տեսնում եմ 90% -ից ավել մարդկային ֆակտորը. Ֆելիքս Ցոլակյան (տեսանյութ) Նոր ու գեղեցիկ Շիրազի փողոցը նվեր է գյումրեցիներին. բացմանը ներկա էր վարչապետը Հրազենային վիրավորում ախտորոշմամբ Աբովյանի հիվանդանոց են տեղափոխվել 2 անչափահաս տղաներՀոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան Վարչապետի մոտ եկած տարեց կնոջը ոստիկանը քաշքշելով հեռացրեց (տեսանյութ) Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարները՝ ԻտալիայիցՆունե Եսայանը գործիքներ նվիրեց Գյումրու երաժշտական դպրոցին Սիրուշոն՝ Շուշիում (լուսանկարներ)«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մարվել է Հունան Պողոսյանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել (լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Գյումրու օր» միջոցառմանը (տեսանյութ)Արայի լեռան ստորոտում դեռ 5 ծխացող օջախ կա ԱԻՆ-ը 1 օրում 49 ահազանգ է ստացել հրդեհների բռնկման վերաբերյալ Գնի՛ր հայկականը, կրիր հայկականը․ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ հայկական արտադրության վերնաշապիկներով Ընտրությունների կազմակերպման արատավոր պրակտիկայի մասին․ Մարինա ԽաչատրյանԱյսօր լեգենդար հրամանատար մեղրեցի Ղևոնդ Հովհաննիսյանի 60-ամյա հոբելյարն է (տեսանյութ) 50-55 հայ ուղեւորներ արդեն 10 ժամից ավելի է մնացել են Շարմ էլ շեյխի օդանավակայանում «Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը հրդեհի վայրում է (տեսանյութ) Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դի՝ հրազենային վնասվածքով Հայկ Մարությանի շնորհավորական ուղերձը Գյումրիի տոնի կապակցությամբՊԵԿ-ը տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը Ես և ինձ նման գյումրեցի շատ երգիչներ հանկարծ իմանում ենք, որ մենք հրավիրված չենք մեր քաղաքի՝ Գյումրիի տոնինՏոնդ շնորհավոր, Գյումրի, իմ սեր. Արմեն Սարգսյանի բաց նամակը` Գյումրիին Աստղագուշակ՝ օգոստոսի 25-ի համարՕրվա խորհուրդը Նախորդ շաբաթ իմ ամենասիրելի քաղաքներից մեկի՝ Կապանի օրն է եղել, իսկ ես չեմ իմացել. Փաշինյան Լուսադեմին հաջողվել է մեկուսացնել «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհը․ այժմ այնտեղ 13 մարտական հաշվարկ է աշխատում «Ռուս Քարդաշյանը»` թափանցիկ զգեստով (լուսանկար, տեսանյութ) Բջջային հեռախոս գողացած քաղաքացին ներկայացել է ոստիկանություն Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը Կիսամերկ Էմիլի Ռատակովսկու անկողնային լուսանկարը Չեմ բացառում մարդկային գործոնը. Ֆելիքս Ցոլակյանը եկել է «Մալաթիա մոլ» Հայտնի է Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի և վիրավորների ինքնությունը Վիճաբանություն` «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի վայրում. հարվածել են ոստիկանի (տեսանյութ)Ինչպես են հեռացրել A-321 ինքնաթիռը եգիպտացորենի դաշտից (տեսանյութ)
Ամենադիտված
Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)Մերկ աղջիկը Ferrari-ի տանիքին անցել է Իբիցայի փողոցներով (տեսանյութ) «70%-ից ավել ձայն ենք տվել, որ սենց ցինիկ ձևով պահեն իրանց». թեժ քննարկում Գեորգիսյանի կնոջ և Ալեն Սիմոնյանի միջև Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդինՄոդել Անիտա Հարությունյանին ծանր վիճակով Դուբայից տեղափոխել են ՀՀ-ի հիվանդանոցներից մեկըՄակրոնը ցավեցրել է կնոջ ձեռքը լրագրողների աչքի առաջ (տեսանյութ)Շենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է«Օրենքով գող» Պզոն ու իր թիկնապահը հայհոյում են ոստիկաններին, վերջիններս շվարած լսում են (տեսանյութ). Հրապարակ Որտեղ, ինչպես և ինչու են Դոն Պիպոյին «փռել ասֆալտին». մանրամասներ36 ժամ ջուր չի լինելու Երևանում և մարզերում
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԻրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)Կինը, ում կուլ էր տվել հսկայական օձը, ողջ է մնացել (տեսանյութ) Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)Սև ծովում խեղդվել են աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնըԶապորոժիեում սպանել են «Յապոնչիկի» իրավահաջորդին (տեսանյութ) Ինչպես է Արարատ Միրզոյանը տոնում Վարդավառը (լուսանկարներ)«Հերիք էլավ». Սասուն Միքայելյանը Փաշինյանի ներկայությամբ հունից դուրս եկավ (տեսանյութ)Սամվել Կարապետյանը՝ Իգոր Կրուտոյի տարեդարձին (լուսանկարներ)Ջենիֆեր Լոպեսի հագուստը բացվել է Մոսկվայում համերգի ժամանակ (տեսանյութ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԳլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ) 28-ամյա տղան բենզին է լցրել ընկերուհու վրա և այրել (տեսանյութ)