00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Փաշինյանը երկրում աշխատող միակ պաշտոնյա՞ն էՎերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ Վարուժան Կաջոյանի և Լևան Բերիանիձեի մրցակիցները հայտնի ենՀՀ նախագահն ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնակատարներ նշանակելու հրամանագրեր է ստորագրել Որ փողոցներն են փակ լինելու սեպտեմբերի 21-ին Գյումրիում (տեսանյութ)Արտենիս համայնքում արձանագրվել է բոտուլիզմի դեպք Հայաստանի հավաքականը` ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Ադրբեջանն ավելացրել է գազի արտահանումը Վրաստան 2012-ին Փաշինյանի վրա հարձակված կինն այսօր կառավարության դիմաց է եղել. Ալեն Սիմոնյան

Նոր իրավիճակ՝ Ճվճվ Արոյի որդու՝ երկու ոստիկանի կյանք խլած վթարի գործով

1in.am-ը գրում է․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Հարություն Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց Ճվճվ Արոյի որդի Սարգիս Վարդանյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունվարի լույս 8-ի գիշերը՝ ժամը 4 -ն անց 40-ի սահմաններում, վարելով իրեն վստահված «BMW-X6» ավտոմեքենան, չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ Սարգիս Վարդանյանը երկու ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով՝ Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտա:

«Տոյոտային» բախվելուց հետո Սարգիս Վարդանյանի մեքենան բախվել է նաև գովազդային վահանակին, վնասել է այն ու կանգ է առել: Սարգիս Վարդանյանը լքել է դեպքի վայրն ու հեռացել է:

Ոստիկանության ծառայողներ Արեգ Դավթյանն ու Խաչիկ Գասպարյանը վթարի հետևանքով մահացել են:

Վթարից որոշ ժամանակ անց «Նաիրի» բ/կ է դիմել 44-ամյա Սուրեն Մ.-ն, հայտնել է, թե մարմնական վնասվածք է ստացել վթարի հետևանքով, քանի որ ինքն է եղել ոստիկանների մահվան ելքով վթարի մասնակից ««BMW-X6» մեքենայի ղեկին:

Կարճ ժամանակ անց պարզվել է, որ քաղաքացին ինքն իր նկատմամբ «սուտ մատնություն» է կատարել՝ Ճվճվ Արոյի որդու կատարած վթարը վերցնելով իր վրա:

Նույն օրը Սարգիս Վարդանյանը ձերբակալվել է:

Սարգիս Վարդանյանի վարած «BMW»-ի մեջ հայտնաբերվել են ռուսական ու հայկական համարանիշեր:

Սարգիս Վարդանյանի խափանման միջոցը կալանավորումն է: Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը վթարի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է՝ եթե մեղավոր է, պատրաստ է պատասխանատվության ենթարկվել, սակայն ինքն իրեն մեղավոր չի ճանաչում:

Դեպքի պահին ոստիկանական «Տոյոտայի» ղեկին գտնված ու կարմիր լույսի պայմաններում խաչմերուկ մուտք գործած Արեգ Դավթյանի մասով նախաքննական փուլում քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Ա. Դավթյանի մահվան կապակցությամբ:

Նախորդ դատական նիստում դատարանը, կողմերի համաձայնությամբ, ավարտված համարեց գործում առկա փաստաթղթերի և այլ ապացույցների հրապարակումն ու հետազոտումը:

Այս նիստում դատարանն անցավ իրեղեն ապացույցների հետազոտմանը:

Նիստի սկզբում գործի քննությանը ներգրավվեց ամբաստանյալի շահերի ևս մեկ պաշտպան՝ փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը: Այսպիով՝ դատարանը որպես ամբաստանյալի շահերի պաշտպան ներգրավել է արդեն երեք պաշտպանների:

Փաստաբան Ջաղինյանը ի սկզբանե եղել է Սարգիս Վարդանյանի շահերի պաշտպանը, ներկայումս նա դատական նիստերին չի ներկայանում, բայց ամբաստանյալը նրանից չի հրաժարվել, նա մնում է ամբաստանյալի շահերի պաշտպանը:

Իր ուրույն ձեռագրով ամբաստանյալի շահերի պաշտպանությունն իրականցնում է փաստաբան Հ. Մարտիրոսյանը, որ նախկինում դատախազ է եղել ու դատախազական ոճը փորձում է համակցել պաշտպանական գործելաոճին:

Նախորդ նիստերից մեկում ընդվզելով դատական քննության տևականության դեմ՝ ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը պահանջեց, որ նիստերն ավելի հաճախակի նշանակվեն: Դատարանն ընդառաջեց ամբաստանյալի պահանջին՝ մեծ ծանրաբեռնվածության պայմաններում հնարավորություններ գտնվեցին մեկ շաբաթում նույնիսկ երկու նիստ նշանակելու:

Արդեն երեք պաշտպան ունենալու պարագայում ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը, վերջին նիստերին առավել ակտիվություն ցուցաբերելով ու ոչ միշտ համաձայն լինելով պաշտպանի մարտավարությանը, սկսել է իր պահանջները դնել պաշտպանի առաջ: Պաշտպան Հ. Մարտիրոսյանը ստիպված է լինում ավելի հաճախ կրկնել, թե կաշկանդված է իր պաշտպանյալի դիրքորոշումով ու չի կարող այդ դիրքորոշմանը դեմ գնալ:

Կողմերը դիրքորոշում հայտնեցին քրեական գործում առկա իրեղեն ապացույցներն ու լազերային սկավառակները հետազոտելու ձևաչափը որոշելու վերաբերյալ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Բալոյանը նախորդ նիստում էր դիրքորոշում հայտնել՝ ասելով, թե չեն վիճարկում, որ տուժողի մեքենան է խաչմերուկ մուտք գործել կարմիր լույսի տակ, ու անհրաժեշտ չեն համարում տեսաձայնագրությունները դատարանում նորից դիտել, վթարված մեքենաներն էլ հատուկ պահպանվող տարածքում զննել. «Կարծում եմ՝ լրացուցիչ ժամանակ վատնելու կարիք չկա…»:

Դատական այս նիստում ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը միանշանակ պնդեց, որ իրեղեն ապացույցներն ու լազերային սկավառակները չի ցանկանում դատարանում զննել, թող դրանք համարվեն զննված ու հետազոտված, որպեսզի դրանց վրա ժամանակ չծախսվի:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Հ. Մարտիրոսյանը փորձեց մանրամասնել՝ կոնկրետ ո՞ր սկավառակների մասին է խոսքը, բայց հետո ստիպված նշեց, որ միանում է իր պաշտպանյալի դիրքորոշմանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Բալոյանը մեկ անգամ ևս պնդեց իր դիրքորոշումը՝ ասելով. «Ինչքան տեսանյութ կա, բոլոր կողմերից երևում է, որ ամբաստանյալը դեպքի պահին խաչմերուկ է մտնում կանաչ լույսի տակ, տուժողը՝ կարմիր լույսի տակ, մենք դա չենք վիճարկում»:

Դատարանը, կողմերի կարծիքները լսելով, իրեղեն ապացույցներն ու լազերային սկավառակները համարեց հետազոտված:

Դատարանը կողմերի հետ քննարկեց վկաներին դատարան հրավիրելու եղանակները:

Դատակոչված է 12 վկա: Կողմերն առաջարկեցին վկաներին առաջիկա նիստին ծանուցել հեռախոսազանգերով, զուգահեռ բոլոր վկաների վերաբերյալ հարցում կատարել ՍԷԿՏ համակարգով՝ ստուգելու համար նրանք Հայաստանո՞ւմ են, թե հատել են ՀՀ պետական սահմանը:

Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը հարցրեց. «Հնարավո՞ր է, որ դատարան չեկող վկաների նախաքննական ցուցմունքները հրապարակվեն»:

Նախագահողը պարզաբանեց, որ վկաների նախաքննական ցուցմունքները հրապարակելու վերաբերյալ քննարկում կարող է լինել, երբ դատարանը սպառի նրանց հարցաքննությունը դատարանում իրականացնելու բոլոր միջոցները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս
19 Սեպ
Աշխարհում տարեկան 2,8 մլն հղի կին և նորածին Է մահանում. ԱՀԿ Վանաձորում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել (տեսանյութ) Աղավնատուն գյուղում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ Վրաստանում անչափահասների թրաֆիքինգի համար ձերբակալվել է 11 մարդ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին Թողարկվել Է Միխայիլ Կալաշնիկովի մասին ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ) Արմեն Գրիգորյանը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին Արթուր Վանեցյանը արդեն նոր աշխատանք է գտել. Irakanum.am Իրավաբանի ու կլասիկ քաղաքական գործչի համբավ ձեռք բերած «ֆրակցիան» այս նախագծի հիմնավորում գրեթե չի տալիս. Արտակ ԶաքարյանՆոր Արեշում դի է հայտնաբերվել Փաշինյանը երկրում աշխատող միակ պաշտոնյա՞ն էՆիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ) Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին Մենք չունենք ֆունդամենտալ աշխատություններ Հայաստանի ռազմական պատմության վերաբերյալ. Արմեն ԱյվազյանՄեդալների քաշի և բաղադրության վերաբերյալ իրավապահ մարմինները տեղեկացվել էին դեռ ամիսներ առաջ. Արարատ ՄիրզոյանՎերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ Վարչապետն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը Դատի եմ տալու հերթով. Շուշան Պետրոսյան Զոհրաբ Մնացականյանը դասախոսությամբ է հանդես եկել Լատվիայի համալսարանում Սեդրակ Առուստամյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեցԱրթուր Վանեցյանն ընտանիքի հետ Թբիլիսիում է (լուսանկար)Դա կլինի Ադրբեջանի վերջը. Ժիրայր ՍեֆիլյանՊարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ Դիմել եմ գլխավոր դատախազին ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհման փաստով քրգործ հարուցելու պահանջով. Մարուքյան Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին Վարուժան Կաջոյանի և Լևան Բերիանիձեի մրցակիցները հայտնի ենԱյս տարի ԿԲ-ի կողմից գնված արտարժույթը հասել է 398 միլիոն դոլարի. Փաշինյան ՀՀ նախագահն ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնակատարներ նշանակելու հրամանագրեր է ստորագրել Որ փողոցներն են փակ լինելու սեպտեմբերի 21-ին Գյումրիում (տեսանյութ)Արտենիս համայնքում արձանագրվել է բոտուլիզմի դեպք Հայաստանի հավաքականը` ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Ադրբեջանն ավելացրել է գազի արտահանումը Վրաստան 2012-ին Փաշինյանի վրա հարձակված կինն այսօր կառավարության դիմաց է եղել. Ալեն ՍիմոնյանԱզատ ոճային ըմբիշներ Թևանյանը և Հարությունյանը դուրս մնացին ԱԱ-ի հետագա պայքարից Կինը երեխային փակել է տանը և անհետացել. արտառոց դեպք՝ ՌԴ-ումԱԺ-ի հանձնաժողովները նիստեր են գումարել Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է Գավառ քաղաքում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է երեք փողոց Բախում չկա՛, տարաձայնություն չկա՛, արտառոց ոչինչ չկա՛Վանաձորում վիրավորված երիտասարդն ուղղաթիռով տեղափոխվել է Էրեբունի ԲԿ․ Վանաձոր ԲԿ-ի փոխտնօրենԱֆղանստանի հարավում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 20-ի Դավիթ Անանյանը՝ իր հրաժարականի լուրերի մասին ՊԵԿ-ը կանխել է ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց 56 մլրդ դրամ ԱԱՀ պարտքը հարկ վճարողներին վերադարձնելու նախագծին Նիկոլ Փաշինյանն ինքը կղեկավարի ուժային կառույցներըՍայլը տեղից շարժվել է. Անի ՍամսոնյանԵթե Հրայր Թովմասյանը դառնար կամակատար, այս գործընթացը չէր սկսվի. փաստաբանԹրամփին փորձում են խաբեությամբ ներքաշել պատերազմի մեջ. Իրանի ԱԳ նախարար Հետախուզվողը օդանավակայանից տեղափոխվեց Ստեփանավանի բաժին Կադրային փոփոխություն ՃՈ-ում. Երեւանի ՃՈ պետը փոխվել է
Ամենադիտված
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՇենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էՄահացած ծննդկանն առաջնեկին էր լույս աշխարհ բերում (լուսանկարներ)«Մայրի´կ, ես կմահանա՞մ»․ ինչո՞ւ են թուրք բժիշկները կտրել 16-ամյա ռուս աղջկա օրգանները (տեսանյութ)Մերկ աղջիկը Ferrari-ի տանիքին անցել է Իբիցայի փողոցներով (տեսանյութ)
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԱդրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Շենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էԻրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)