Սնկային թունավորման ահազանգով. Բուժօգնության դիմածներից մեկը 12-ամյա աղջիկ է
Հունիսի 27-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում Բյուրեղավանի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Ջրվեժ գյուղի երկու բնակչուհի եւ 12-ամյա մի աղջիկ:
Ոստիկանությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, նշված անձինք Բյուրեղավանի շենքերից մեկում սունկ ուտելուց հետո, վատ են զգացել:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: