Բջջային հեռախոսների նոր ծրագիր, որ մերկացնում է կանանց (լուսանկարներ)
OtherԾրագրավորողներն արդեն շատ հեռուն են գնացել: Անհայտ անձիք ստեղծել են DeepNude անունով հեռախոսային ծրագիրը, որն ունակ է մերկացնել յուրաքանչյուրին: Մարդու իրավունքի պաշտպաններն արդեն իսկ ահազանգում են:
Ծրագիրն օգտագործելը Ձեզ վրա կարժենա մոտ 50 դոլար: Vice պարբերականն արդեն իսկ փորձել է այն և կիսվել համապատասխան լուսանկարներով:
Պարզվում է, որ իրականությանը ամենամոտ արդյունքը ստացվում է այն լուսանկարների վրա, որոնցում աղջիկները կիսամերկ են:
Ի դեպ, տղամարդկանց դեպքում այս ծրագիրը չի աշխատում, այլ միայն ավելացնում է կնոջ մարմնի մասեր լուսանկարում պատկերված տղամարդուն:
Ամբողջ ընթացքը տևում է մեկ րոպեից էլ քիչ և պահաջում է ընդամենը մի քանի քլիք: