Առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում․ մայրուղում հայտնաբերվել է 50-55 տարեկան տղամարդու դի
ՀասարակությունԱյսօր, հունիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Նորաշեն գյուղի վարչական տարածքում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 50-55 տարեկան տղամարդու դի, բերանքսիվայր ընկած։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ և օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ մահացածի ինքնությունը և նրա մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Տեղի ունեցածը վրաե՞րթ է, թե՞ այլ հանցագործություն, դա նույնպես պարզվում է։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ իրավապահները հակված են այն կարծիքին, որ տեղի ունեցածը վրաերթ է, վարորդն էլ վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի։