10 օրում բերման է ենթարկվել 600-ից ավելի մարդ. «օրենքով գողեր» ու քրեական հեղինակություններ (տեսանյութ)
ՏեսանյութերԱրդեն շուրջ 10-ը օր ոստիկանության մարզերը սպասարկող ստորաբաժանումներն անցել են շուրջօրյա ուժեղացված ծառայության՝ առաջնորդվելով ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի պահանջներով։
Նպատակը նույնն է՝ հասարակական կարգի պահպանություն, երթևեկության անվտանգություն, հանցագործությունների և իրավախախտումների կանխում ու բացահայտում։ Ամփոփ ներկայացնենք հունիսի 21-ին ու 22-ին մարզերում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները։