Ցնցման նոպաներ. Մերկելը խոսել է իր առողջության մասին
Համաշխարհային ՄամուլԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոսել է պաշտոնական հանդիպումներում իր սաստիկ դողի նոպայի մասին:
«Վստահ եմ, որ ինչպես ի հայտ է եկել դա, այնպես էլ կանհետանա: Որևէ հատուկ բան չեմ կարող ասել»,- հայտնել է կանցլերը: Նա նաև նշել է, որ իրեն լավ է զգում:
Մերկելի մոտ նման նոպա գրանցվել էր Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի մոտ ընդունելության ժամանակ: Համապատասխան տեսագրությունը հունիսի 27-ին տարածել էր n-tv հեռուստաալիքը:
Հեռարձակումից երեւում էր, որ Մերկելը, կանգնած պետության ղեկավարի աջ կողքին, նկատելիորեն դողում էր, ինչպես սաստիկ սարսուռի ժամանակ: Դրանից հետո նրան ջրով բաժակ են պարզում: Կանցլերը հրաժարվում է օգնությունից, մի քանի վայրկյան անց դողը դադարում է: Համանման պատմություն էր տեղի ունեցել հունիսի 18-ին: