Ամերիկացի ռեփ-երգիչ Slim 400-ը հրազենային վնասվածքներ է ստացել
Համաշխարհային ՄամուլԱմերիկացի ռեփ-երգիչ Slim 400-ը բազմաթիվ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ռեփերի վրա հարձակվել են Կալիֆորնիայի նահանգի Քոմփթոն քաղաքում:
Slim 400-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ: Հարձակվողների ինքնությունն ու պատճառներն առայժմ հայտնի չեն:
Մի քանի վկա հայտնել են, որ նկատել են սև ավտոմեքենա, որը արագ հեռացել է հանցագործության վայրից: