Օգտատերերին ցնցել է ծննդաբերությունից հետո նիհարած Մեգան Մարքլի արտաքինը
Սասեքսի դքսուհու արտաքին տեսքը հիացրել է սոցիալական ցանցերի օգտատերերին։ Մեգան Մարքլի ու նրա ամուսնու՝ արքայազն Հարրիի լուսանկարները հրապարակել են նրանց ինստագրամյան պաշտոնական էջում։
Սասեքսի դուքսն ու դքսուհին դիտել են «New York Yankees» եւ «Boston Red Sox» թիմերի միջեւ բեյսբոլային հանդիպումը։ Թագավորական զույգի երկրպագուներին հիացրել է այն հանգամանքը, որ Մեգան Մարքլը ծննդաբերությունից երկու ամիս անց վերականգնել է իդեալական կազմվածքը։