Թուրքիայի հայ պատգամավոր Կարո Փայլանը իր աջակցությունն է հայտնել ԼԳԲՏ համայնքին
TurkeyԹուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան գրառմամբ իր աջակցությունն է հայտնել ԼԳԲՏ համայնքին։
«Մեզնից ոչ մեկը ազատ չէ այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր գույները ազատ չեն»,-գրել է Փայլանը և կից հրապարակել ԼԳԲՏ դրոշը։