Հղի վարորդը՝ կասկադյորական վթարի հեղինակ
Արտակարգ ՊատահարԵրեկ, հունիսի 30-ին կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Մ․Ա․-ն իր վարած Mazda մակնիշի 07 QO 033 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ պայմաններում, Օգանովի 64 շենքի բակում բախվել է ցանկապատին և մի քանի մետր կախված վիճակում հայտնվել ճանապարհի գոտում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մ․Ա․-ն, ով եղել է հղի, ինքնազգացողության վատացման պատճառով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։