Հերթական ֆիասկոն. Մուրադյանին կներե՞ն
АналитическийԵՊՀ-ում նախկին ռեկտորի հրաժարականից հետո կրքերը չեն հանդարտվում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը չի բավարարվել միայն այդ փոփոխությամբ և որոշել է ավելի հեռուն գնալ, մասնավորապես՝ հիմա էլ նստելով ուսանողների հետ աշխատանքի կառույցի ղեկավարի պոչին: Մուրադյանը փորձել է աշխատանքից ազատել ՀՀԿ-ական Վարագյանին, սակայն այստեղ էլ հանդիպել է խորհրդի անդամների դիմադրությանը, ովքեր, կարծես թե, փոքր-ինչ այլ պլաններ ունեն ԲՈՒՀ-ի զարգացման հարցում և այդ պլանների մեջ ակնհայտորեն չի մտնում ԵՊՀ սորոսականացումը:
Բանն այն է, որ Վարագյանի «յուղոտ» պաշտոնը, ըստ որոշ տեղեկությունների, պետք է բաժին հասներ ռեստարտցիներին, մասնավորապես, Դավիթ Պետրոսյանին: Այդ հանգամանքը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի սրտով չի եղել և վերջիններս պահանջել են Մուրադյանից չափի մեջ մնալ, քանզի ամոթն էլ է լավ բան, և եթե Սիմոնյանի հրաժարականը փոքրիկ հաղթանակ էր Կարեն Կարապետյանի նախկին խորհրդականի համար, ապա դա բնավ էլ չի նշանակում, որ խորհուրդը կոտրվել է, կամ հանձնվել՝ դառնալով նոր նախագահի կամակատարը:
Մուրադյանի հերթական ֆիասկոն, ըստ որոշ տեղեկությունների, խիստ զայրացրել է սորոսականներին և նրանց էլ, իհարկե, կարելի է հասկանալ, քիչ չի արդարացնում իր՝ այդ բարձր պաշտոնում գտնվելը, դեռ մի բան էլ փորձում է սեփական բիզնես շահերը առաջ տանել, ըստ որոշ տեղեկությունների, աչք ունի ԲԵՊՀ Բյուրականի արտադրական բազայի վրա: Ինչևէ, երկրորդ ձախողումը Մուրադյանին կարող է չներվել, հատկապես, որ խորհրդի նախագահի պաշտոնի համար թեկնածուներն առկա են, Մուրադյանն էլ ինքնին անփոխարինելի կադր չէ…