Թուրքիայում ադրբեջանական SOCAR-ին պատկանող նավ է պայթել․ կան զոհեր (տեսանյութ)
ՀայաստանԻզմիրի Ալիաղա գավառի Փեթքիմ նավահանգստում գիշերը պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով հրդեհվել է ադրբեջանական SOCAR նավթային ընկերությանը պատկանող, նավթով բեռնված նավը:
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Պայթյունի հետևանքով մահացել է 1, վիրավորվել՝ 16 մարդ: Ալիաղայի գավառապետի հայտարարության համաձայն՝ վիրավորներից 1-ը Ռումինիայի, իսկ 15-ը, ինչպես նաև զոհը՝ Իտալիայի քաղաքացիներ են: